Ինչ խնդիրներ կարող են առաջացնել խոնավ անձեռոցիկները

Խոնավ անձեռոցիկները զգալիորեն հեշտացրել են մարդկանց կյանքը, քանի որ ջրի բացակայության դեպքում միշտ ձեռքի տակ են դեմքը կամ ձեռքերը մաքրելու և ախտահանելու համար: Սակայն վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ խոնավ անձեռոցիկներն իրականում շատ վնասակար են ինչպես մարդու, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Читать далее «Ինչ խնդիրներ կարող են առաջացնել խոնավ անձեռոցիկները»

Վաղ ախտանշաններ, որոնք կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին

ԱՄՆ-ում 14 մարդուց մեկի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվում, որը մահացության բերող քաղցկեղի տեսակներից է, ավելի հաճախ, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողները 90 տոկոսով ծխողներն են կամ պասիվ ծխողները (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով):

Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումը անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանիշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին:  Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:

Մշտական հազ

Եթե չունեք մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնեք դրան, հակտապես՝ եթե հազը ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:

Շնչառական խնդիրները կամ ցավը կրծքավանդակում

Եթե շնչառության հանկարծակի դժվարացում եք նկատում` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է  որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանիշին կարող եք ուշադրություն չդարձնել, եթե միայն տառապում եք ասթմայով կամ ալերգիայով: Ցանկացած դեպքում ամեն տեսակի շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:

Կրծքավանդակի կրկնվող վարակներ

Եթե շնչառական համակարգի բորբոքում ունեք, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է:  Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:

Խռպոտությունն ու ձայնի փոփոխությունը

Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն եք նկատում, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:

Քաշի նվազում  կամ ախորժակի անկում

Այս ախտանիշի առկայությունն իկարող է  այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:

 

 

Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

Կախված բնույթից, ինտենսիվությունից ու ստամոքսի շրջանում հայտնվող ցավի ժամանակից, հնարավոր է ճշգրտորեն որոշել վերիջինիս  պատճառը: Դա կարող է լինել  գաստրիտ կամ խոց, իսկ գուցե նաև գերհոգնածության, սթրեսի, ալերգիայի  և մի շարք այլ խնդիրների հետևանք: Читать далее «Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ»

Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններն ու հիմնական ախտանշանները

Որքան էլ որ սարսափելի է հնչում, բայց արգանդի վզիկի քաղցկեղի նախնական ախտանշանների ու վաղ փուլերի դեպքում կանայք ոչ մի լուրջ անհանգստություն չեն ունենում, միչև իրավիճակը չի դառնում կյանքի համար վտանգավոր: Ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն տարածվում է և դառնում էլ ավելի վտանգավոր: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է պարբերաբար անցնել բուժզննում, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ախտորոշել կանանց վերարտադրողական օրգանների աշխատանքի ցանկացած խանգարումը: Հատուկ քսուքի բջջաբանական անալիզը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի չարորակ բջիջները: Читать далее «Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններն ու հիմնական ախտանշանները»

Գիշերային առատ քրտնարտադրության հիմնական պատճառները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերային քրտնարտադրությունը բավականին տարածված խնդիր է, որը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս ախտանշանին, մինչդեռ այն կարող է օգնել ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները: Читать далее «Գիշերային առատ քրտնարտադրության հիմնական պատճառները»

Լավագույն ժողովրդական միջոցները ոտքի բթամատի ոսկրակոշտուկից ազատվելու համար

Ոտքի բթամատի ոսկրակոշտուկը, որը հայտնի է նաև բթամատի «կոճ» անվամբ, շատ ցավոտ ու տհաճ երևույթ է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Այս խանգարման զարգացման հիմնական պատճառը ոտնաթաթի վրա գործադրվող անհամաչափ ճնշումն է, ինչի հետևանքով ոսկորը բորբոքվում է, իսկ հոդը՝ դեֆորմացվում: Читать далее «Լավագույն ժողովրդական միջոցները ոտքի բթամատի ոսկրակոշտուկից ազատվելու համար»

Ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել ռադիկուլիտը

Ռադիկուլիտը կամ  նյարդարմատաբորբը  ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները: Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին և հետևել նրա բոլոր ցուցումներին, սակայն միևնույն ժամանակ կարելի է նաև կիրառել որոշ բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն արագացնել բուժումն ու կմեղմեն ցավն ու տհաճ զգացողությունները: Читать далее «Ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել ռադիկուլիտը»

Լավագույն ժողովրդական միջոցները ոտքերի այտուցներից ազատվելու համար. 5 բաղադրատոմս

Ոտքերի այտուցները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն բարեբախտաբար մարդկությանը վաղուց հայտնի են շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Читать далее «Լավագույն ժողովրդական միջոցները ոտքերի այտուցներից ազատվելու համար. 5 բաղադրատոմս»

7 ժողովրդական բաղադրատոմս զարկերակային ճնշման կարգավորման համար

Զարկերակային ճնշման հաճախակի տատանումները շատ դեպքերում հուշում են արյունաստեղծ օրգանների ախտաբանությունների մասին, որոնք հանգեցնում են անոթի լուսանցքի նեղացման ու արյան հոսքի խանգարման: Սա սովորաբար ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ, գլխապտույտով, թուլությամբ, իսկ երբեմն էլ սրտխառնոցով ու քնկոտությամբ: Читать далее «7 ժողովրդական բաղադրատոմս զարկերակային ճնշման կարգավորման համար»