Լավագույն ժողովրդական միջոցները ոտքերի այտուցներից ազատվելու համար. 5 բաղադրատոմս

Ոտքերի այտուցները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն բարեբախտաբար մարդկությանը վաղուց հայտնի են շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 10 գրամ գազին (астрагал) ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական երեք անգամ երեքական ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է 2 շաբաթ, որից հետո հարկավոր է անել երեք օր տևողությամբ դադար և կրկնել կուրսը: Ընդհանուր կուրսը տևում է առնվազն վեց ամիս:
  • 1 ճաշի գդալ գազի խոտը լցնել թերմոսի մեջ, ավելացնել երկու բաժակ եռման ջուր և թրմել 8-10 ժամ: Թուրմն անհրաժեշտ է ընդունել յուրաքանչյուր երկու ժամը մեկ երկուական կում: Բուժման կուրսը տևում է առնվազն 15 օր:
  • 1 ճաշի գդալ կեչու բողբոջներին կամ 2 ճաշի գդալ տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր և թրմել 1 ժամ, այնուհետև քամել և ընդունել օրական չորս անգամ ուտելուց առաջ կես բաժակ:
  • Շատ արդյունավետ է նաև կարմիր արոսենու հատապտուղների օշարակը: Հարկավոր է հատապտուղները մսաղացով մանրացնել, քամել դրանց հյութը, այնուհետև մեկ լիտր հյութին ավելացնել 600 գրամ շաքարավազ և եփել մինչև ստացվի օշարակ: Ստացված օշարակն անհրաժեշտ է ավելացնել թեյին (մի բաժակին երկու թեյի գդալ): Այն կօգնի մաքրել երիկամները քարերից և դրանով իսկ կազատի այտուցներից:
  • Ամենաարդյունավետներից է նաև մաղադանոսի արմատների կամ պտուղների թուրմը: Հարկավոր է մեկ ճաշի գդալ հումքին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 10 ժամ, այնուհետև ընդունել ամբողջ օրվա ընթացքում մեկական ճաշի գդալ: