4 սանրվածք, որ 10 տարով ավելի երիտասարդ կդարձնեն ձեզ

Երիտասարդ տեսք ունենալու համար պարտադիր չէ պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմել: Բավական է միայն դիմահարդարվելու ճիշտ տարբերակներ գտնել ու իմանալ, թե որ սանրվածքներն են ավելի երիտասարդ դարձնում: Читать далее «4 սանրվածք, որ 10 տարով ավելի երիտասարդ կդարձնեն ձեզ»

«Հնարավոր է՝ հարսանիք չլինի». Մարիամ Ալեքսանյանը 2019-ի բարդության և 2020-ից սպասման մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը 2019-ին ուրախությամբ է մնաս բարով ասել: Նախորդ տարին նրա համար բարդ էր: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը պատմել է 2020-ից հրաշքի սպասման, թատրոնում խաղալու երազանքի իրականացման և գլխավոր նպատակի մասին: Читать далее ««Հնարավոր է՝ հարսանիք չլինի». Մարիամ Ալեքսանյանը 2019-ի բարդության և 2020-ից սպասման մասին»

Կնոջ սիրո խոստովանությունը Գրիգոր Դանիելյանի 36-ամյակի առթիվ

Դերասան Գրիգոր Դանեիլյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 36 տարին: Տարեդարձի առթիվ խնջույք դերասանը չի կազմակերպել: Սովորաբար նրանք նախընտրում են ընտանիքով տոնել իրենց ծննդյան օրերը: Նախորդ տարի նրա 35-ամյակի առթիվ խնջույքը կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, կազմակերպել էր առանց դերասանի իմացության: Читать далее «Կնոջ սիրո խոստովանությունը Գրիգոր Դանիելյանի 36-ամյակի առթիվ»

Այս 80-ամյա կինը վիզաժիստներից ավելի լավ է շպարվում. մեկ շաբաթվա ընթացքում նրա շպարվելու տեսանյութը ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել

Մենք բոլորս էլ բնականի կողմնակիցն ենք, սակայն շպարը անփոխարինելի դեր է խաղում յուրաքանչյուր կնոջ կյանքում։

Ներկայացնում ենք 80–ամյա կնոջ տեսանյութը, որը մեկ շաբաթում միլիոնից ավել դիտում է հավաքել։ Տարեց կինն իրոք հրաշքներ է գործում. նա շպարվում է ցանկացած պրոֆեսիոնալ դիմահարդարից ավելի լավ։

Նա անպայման մաքրում է մաշկը, տոնային կրեմ է քսում և վրայից անգույն դիմափոշի, որի արդյունքում մաշկը չի փայլի։

Հետո նա ուրվագծում է շրթունքները և շրթներկ է քսում։

Հետո նա մատիտով հոնքերին ձև է տալիս և ներկում է դրանք հատուկ ստվերաներկի օգնությամբ։

Ահա և վերջին քայլերը և ամեն ինչ պատրաստ է։ Վերջում կեղծամ է դնում և զարդերն է կախում։

Իրոք որ, շպարով նա պարզապես հրաշալի տեսք ունի։

Ուրախացրեք տան անդամներին «Զեբր» գեղեցիկ նրբաբլիթներով

Ողջ ընտանիքի համար նախաճաշի ամենահամեղ տարբերակներից մեկը տաք նրբաբլիթներն են: Այս յուրօրինակ բաղադրատոմսը կօգնի դրանք էլ ավելի համեղ և գեղեցիկ պատրաստել:

Վերցնում ենք.

  • 2 բաժակ ալյուր
  • 0,5 բաժակ կաթ
  • 3 ձու
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1 ճ.գ. բուսայուղ
  • 1 պտղունց աղ
  • Վանիլին՝ դանակի ծայրով:

Այս բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ստացված զանգվածից մի մասը լցնում ենք չափաբաժակի կամ որևէ այլ հարմար տարրայի մեջ և վրան 1 ճաշի գդալ կակաո ենք ավելացնում ու լավ խառնում:

Հիմա սկսում ենք թխել: Արագ թավայի մեջ մուգ խմորով նախշ ենք անում և արագ վրայից լցնում ենք սպիտակ խմորը: Շարունակում ենք թխել ու շրջել ինչպես սովորական նրբաբլիթները:

Համեղ և գեղեցիկ նախաճաշը պատրաստ է:

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ հաճախ եք արևածաղկի սերմ ուտում և արդյոք այն բորբոքու՞մ է կույրաղիքը

Երևի թե չգտնվի մի մարդ, որը կյանքում գոնե մեկ անգամ ֆիլմ դիտելիս արևածաղիկ կերած և ոտքից գլուխ դրա կեղևի մեջ հայտնված չլինի։ Այս բույսն իրոք յուրահատուկ է. բացի այն, որ արևածաղիկը օգնում է հանգստացնել նյարդերն ու ժամանակ անցկացնել, այն նաև իր կենսաբանական արժեքով առաջ է անցնում ձվից և մսից, իսկ կալիումն արևածաղկի մեջ 5 անգամ ավելի շատ է, քան նարնջի ու բանանի մեջ։

Ամրացնում է սիրտ–անոթային համակարգը

Ընդամենը 50 գր. արևածաղիկը լրացնում է օրգանիզմի E վիտամինի մեկ օրվա պահանջարկը։ Սրտին և անոթներին նաև մագնիում է անհրաժեշտ, որը արևածաղկի մեջ նույնպես առկա է մեծ քանակությամբ։ Եթե օրական 100 գրամ արևածաղիկ ուտեք, կկանխեք ոչ միայն աթերոսկլերոզը, այլև սրտամկանի ինֆարկտը և կիջեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նորմալացնում է թթվա–հիմնային հավասարակշռությունը

Արևածաղիկը կարգավորում է լորձաթաղանթի և ստամոքսի թթվա–հիմնային հավասարակշռությունը, ինչի շնորհիվ այն կարելի է օգտագործել ստամոքսի այրոցի դեպքում։

Օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը

Արևածաղկի սերմերը չեն զիջում վիտամինային կոմպլեքսներին և կենսահավելումներին։ Արևածաղիկը հարուստ է A, E, D և B խմբի վիտամիններով, ինչպես նաև բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներով։ Արևածաղկի սերմերը դանդաղեցնում են ծերացումը, դրական ազդեցություն են գործում տեսողության, մաշկի, մազերի և եղունգների, ինչպես նաև ռեպրոդուկտիվ համակարգի վրա։

Պահպանում է օրգանիզմի տոնուսը

Արևածաղկի սերմերը հրաշալի միջոց են օրգանիզմի տոնուսը, ինչպես նաև նյարդային և էնդոկրին համակարգը պահպանելու համար։

Հանգստացնում է նյարդային համակարգը

Արևածաղիկ կեղևազրկելու պրոցեսը կարելի է համեմատել մեդիտացիայի հետ։ Այն նաև օգնում է պայքարել ծխելու դեմ։

Կալորիականություն

100 գր. արևածաղիկը 600 կկալ է պարունակում։ Մի կողմից այն իսկական էներգետիկ ռումբ է, որը շատ արագ վերականգնում է ուժերը, մյուս կողմից իր կալորիականության շնորհիվ այն հարված է հասցնում ձեր կազմվածքին։

Հակացուցումներ

Ինչպես ցանկացած այլ մթերք, արևածաղիկը նույնպես ունի հակացուցումներ։ Այն հակացուցված է ստամոքսի խոց. էնտերոկոլիտ, գաստրիտ, հոդատապ, լեղաքարային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Նաև խորհուրդ չի տրվում արևածաղկի սերմը հոդացավերով և ճարպակալմամբ տառապող մարդկանց։

Ատամներ

Կանոնավոր կերպով արևածաղկի սերմ ուտելը բերում է ատամների էմալի վնասմա և կարիեսի առաջացման։

Կույր աղիքի բորբոքում

Չնայած բավարար հիմքերի առկայությանը, որոշ բժիշկներ գտնում են, որ արևածաղկի սերմը կարող է կույր աղիքի բորբոքում առաջացնել, հատկապես եթե այն ուտեք մեծ քանակությամբ և կեղևով։

Կախվածություն՝ արևածաղկից

Բժշկական տեսանկյունից՝ արևածաղկից կախվածություն գոյություն չունի։ Սակայն կարող է որոշակի հոգեբանական կախվածություն առաջանալ։ Կարճ ասած՝ այն կարող է սովորություն դառնալ, սակայն կոնկրետ կախվածություն չի առաջացնում։

Հիշեք, որ օրական 50-150 գրամից ավել արևածաղկի սերմ պետք չէ ուտել և այն էլ շաբաթը ոչ ավել քան 2 անգամ։ Նույնիսկ ամենաօգտակար մթերքների չարաշահումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել։ Նաև հաշվի առեք, որ ավելի օգտակար են հում և ոչ թե բոված սերմերը, իսկ աղով տարբերակներից ընդհանրապես պետք է հրաժարվել։

Ահա թե ինչպիսին է եղել Մերիլին Մոնրոյի տունը ներսից՝ Հոլիվուդյան Բլուրների վրա

Ջո Դի Մաջիոն և Մոնրոն ծանոթացան 1952 թվականին և ամուսնացան երկու տարի անց Սան–Ֆրանցիսկոյում։ Հարսնացուն 27 տարեկան էր, իսկ փեսացուն՝ 36: Նրանք միասին ինն ամիս ապրեցին։ 1962 թվականի օգոստոսի 1-ին Ջոն կրկին առաջարկություն արեց Մերիլինին, սակայն չորս օր անց նրան մահացած գտան։

Եկեք միասին տեսնենք, թե ինչպիսի տեսք ուներ նրանց 2,695 միլիոն դոլար արժողությամբ տունը Հոլիվուդյան բլուրների վրա, որտեղ Մերիլին Մոնրոն և Ջո Դի Մաջիոն ապրել են իրենց կարճատև ամուսնության ընթացքում։

Գիտնականները պարզել են՝ որն է ամենավտանգավոր մթերքը հղիների համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ մթերքն է առավել վտանգավոր հղիների համար: Մասնագետների կարծիքով՝ կանայք պետք է հրաժարվեն պլաստիկ փաթեթավորմամբ պահածոյացված մթերքից, քանի որ դրանք պարունակում են քիմիական տարրեր, որոնք բացասաբար են ազդում կնոջ հորմոնալ համակարգի վրա: Читать далее «Գիտնականները պարզել են՝ որն է ամենավտանգավոր մթերքը հղիների համար»

Սառեցված մրգերն ու բանջարեղենը շատ ավելի օգտակար են. գիտնականներ

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառեցված մրգերն ու բանջարեղենը կարող են շատ ավելի օգտակար լինել, քան թարմ մրգերն են, փոխանցում է CNN-ը: Читать далее «Սառեցված մրգերն ու բանջարեղենը շատ ավելի օգտակար են. գիտնականներ»