Վաղ ախտանշաններ, որոնք կարող են հուշել թոքերի քաղցկեղի զարգացման մասին

ԱՄՆ-ում 14 մարդուց մեկի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվում, որը մահացության բերող քաղցկեղի տեսակներից է, ավելի հաճախ, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողները 90 տոկոսով ծխողներն են կամ պասիվ ծխողները (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով):

Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումը անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանիշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին:  Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:

Մշտական հազ

Եթե չունեք մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնեք դրան, հակտապես՝ եթե հազը ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:

Շնչառական խնդիրները կամ ցավը կրծքավանդակում

Եթե շնչառության հանկարծակի դժվարացում եք նկատում` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է  որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանիշին կարող եք ուշադրություն չդարձնել, եթե միայն տառապում եք ասթմայով կամ ալերգիայով: Ցանկացած դեպքում ամեն տեսակի շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:

Կրծքավանդակի կրկնվող վարակներ

Եթե շնչառական համակարգի բորբոքում ունեք, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է:  Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:

Խռպոտությունն ու ձայնի փոփոխությունը

Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն եք նկատում, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:

Քաշի նվազում  կամ ախորժակի անկում

Այս ախտանիշի առկայությունն իկարող է  այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին: