7 ժողովրդական բաղադրատոմս զարկերակային ճնշման կարգավորման համար

Զարկերակային ճնշման հաճախակի տատանումները շատ դեպքերում հուշում են արյունաստեղծ օրգանների ախտաբանությունների մասին, որոնք հանգեցնում են անոթի լուսանցքի նեղացման ու արյան հոսքի խանգարման: Սա սովորաբար ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ, գլխապտույտով, թուլությամբ, իսկ երբեմն էլ սրտխառնոցով ու քնկոտությամբ:

Նման խնդիրներից ազատվելու համար հարկավոր է կարգավորել զարկերակային ճնշումը, ինչը կարելի է անել նաև ժողովրդական դեղամիջոցների օգնությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեղաբույսերի խառնուրդներ, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը: Սակայն հարկ է հիշել, որ դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:

1-ին բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 15 գրամ առյուծագի,
  • 10 գրամ անանուխ,
  • 15 գրամ ճահճուտի ականջաբուրդ,
  • 15 գրամ օրտոսիֆոն անէջային (երիկամային թեյ),
  • 10 գրամ դեղատնային երիցուկի ծաղիկներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:

2-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 15 գրամ սևապտուղ արոնիայի պտուղներ,
  • 10 գրամ գազար մշակովի,
  • 10 գրամ ռազինայի պտուղներ,
  • 15 գրամ դեղատու կատվախոտի արմատ,
  • 10 գրամ դաշտային ձիաձետ,
  • 10 գրամ տերեփուկի ծաղիկներ,
  • 15 գրամ կարմրաբոսոր ալոճենու պտուղներ,
  • 15 գրամ բայկալյան սաղավարտուկի արմատներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել:  Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:

3-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 10 գրամ տերեփուկի ծաղիկներ,
  • 20 գրամ մարուղենու տերևներ,
  • 10 գրամ մաղադանոսի պտուղներ,
  • 10 գրամ կեչու բողբոջներ,
  • 40 գրամ ջրառվույտ եռատերև,
  • 10 գրամ կղմուխ Հեղիների արմատներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ ½ բաժակ որպես միզամուղ միջոց:

4-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 40 գրամ գիհի ծառի պտուղներ,
  • 30 գրամ դեղատու հրեշտակախոտի արմատ,
  • 30 գրամ տերեփուկի ծաղիկներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

5-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 60 գրամ մարուղենու տերևներ,
  • 20 գրամ տերեփուկի ծաղիկներ,
  • 20 գրամ քաղցրարմատ (արմատը):

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

6-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.:

  • 20 գրամ կատվախոտի արմատ,
  • 20 գրամ առյուծագի,
  • 10 գրամ հազարատերևուկ,
  • 10 գրամ անիսոնի պտուղներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ սրտի ցավերի ու սրտի զարկերի արագացման դեպքում:

7-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 40 գրամ գիհի ծառի պտուղներ,
  • 40 գրամ դաշտային ձիաձետ,
  • 20 գրամ կեչու տերևներ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 2-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:

Նյութի աղբյուրը՝ med2.ru