Ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել ռադիկուլիտը

Ռադիկուլիտը կամ  նյարդարմատաբորբը  ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները: Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին և հետևել նրա բոլոր ցուցումներին, սակայն միևնույն ժամանակ կարելի է նաև կիրառել որոշ բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն արագացնել բուժումն ու կմեղմեն ցավն ու տհաճ զգացողությունները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կարող են հիանալի հավելում լինել ռադիկուլիտի հիմնական բուժմանը:

  • 2 ճաշի գդալ եղինջի կանաչ տերևները մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եռացնել: Եփել մոտ մեկ րոպե, այնուհետև թրմել ևս 20 րոպե, քամել և օգտագործել գոլ վիճակում կոմպրեսների կամ թրջոցների տեսքով:
  • 200 գրամ մայրու ընկույզների կեղևին ավելացնել 1 լիտր օղի, դնել որևէ մութ վայրում և թրմել մեկ ամիս՝ պարբերաբար թափահարելով տարան: Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 30 մլ:
  • Մի բուռ լորենու տերևներին ավելացնել եռացող ջուր, այնուհետև անմիջապես քամել, տաք տերևները փաթաթել բամբակյա կտորով ու դնել կոմպրեսը ցավոտ հատվածին՝ փաթաթելով տաք շարֆով:
  • Հալվե վերայի հյութը, կարմիր չոր գինին ու մեղրը խառնել (1:2:2 հարաբերակցությամբ) և խառնուրդը մեկ շաբաթ թրմել որևէ մութ ու սառը վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան: Ընդունել խառնուրդն օրական 3-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:
  • 100 գրամ չորացրած կամ 200 գրամ թարմ ավելուկը մանրացնել, ավելացնել մեկ լիտր օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան: Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել (քուսպը լավ քամել) և օգտագործել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ kartaslov.ru