Ստամոքսի ցավերի առաջացման 10 հիմնական պատճառ

Կախված բնույթից, ինտենսիվությունից ու ստամոքսի շրջանում հայտնվող ցավի ժամանակից, հնարավոր է ճշգրտորեն որոշել վերիջինիս  պատճառը: Դա կարող է լինել  գաստրիտ կամ խոց, իսկ գուցե նաև գերհոգնածության, սթրեսի, ալերգիայի  և մի շարք այլ խնդիրների հետևանք:

Այսպիսով փորձենք հասկանալ ստամոքսի շրջանում  ցավերի առաջացման հիմնական պատճառները

1. Գերսնուցում

Եթե ձեր սննդակարգում գերակշռում է տապակած, յուղոտ, աղի սնունդը,  ապա այն կարող է դառնալ ինչպես ստամոքսի, այնպես էլ ամբողջ  մարսողական համակարգի նորմալ աշխատանքի խանգարման պատճառ: Ցավային զգացողություններով կարող է  փոխադարձաբար ուղեկցվել և սննդի մշակման և յուրացման պռոցեսը:

2. Գերհոգնածություն

Ստամոքսում ցավեր կարող են առաջանալ  աշխատանքային ծանրաբեռնվածությունից ու ինտենսիվ մարզումներից հետո, ինչը ազդանշան է, որ հարկավոր է հանգստանալ:

3. Սթրես

Սթրեսը բացասաբար է ազդում  օրգանիզմի գրեթե բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքի  վրա: Իսկ էմոցիոնալ լարվածության հետևանքով ստամոքսում ցավերը հաճախակի առաջանում է սթրեսադիմացկուն մարդկանց մոտ:

4. Գաստրիտ

Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես բակտերիաների, այնպես էլ էմոցիոնալ լարվածության, վնասվածքների և մի շարք այլ հիվանդությունների  հետևանքով: Հայտնի է, որ էրոզիվ գաստրիտն առաջանում է  դեղամիջոցներով երկարատև բուժման հետևանքով:  Այն կարող է նաև առաջանալ ալկոհոլի ու կծու սննդի չարաշահման հետևանքով: Ցածր իմունիտետի դեպքում կարող է առաջանալ վիրուսային կամ սնկային գաստրիտ: Իսկ ալերգիայի դեպքում առաջանում է էոզինոֆիլային գաստրիտ: Ստամոքսի լորձաթաղանթի հյուծվածության դեպքում կարող է առաջանալ ատրոֆիկ գաստրիտ:

 

5. Խոցային հիվանդություն

Խոցային հիվանդությունը, ինչպես նաև տասներկումատնյա աղիքի խոցն արտահայտվում է ստամոքսի շրջանում ինտենսիվ ցավերով:

6. Ստամոքսի քաղցկեղ

Այս հիվանդությունը վաղ շրջանում հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, սակայն ժամանակի ընթացքում կարող են հայտնվել դիսկոնֆորիտի զգացողություններ, ինչպես նաև ստամոքսում ցավային զգացողություններ:

7. Ստամոքսի պոլիպներ

Սովորաբար նման բարորակ ուռուցքներ առաջանում են ստամոքսի ներքին պատի վրա: Նրանք չն առաջացնում սուր կամ ուժեղ ցավեր: Իսկ ահա փորի շրջանում սեղմելիս  այդ 2 ախտանշաներն էլ կդրսևորվեն: Այդ վիճակը կարող է ուղեկցվել նաև սրտխառնոցով ու փսխումով:

8. Վարակ

Վիրուսային կամ բակտերիալ վարակները կարող են ուղեկցվել ստամոքսի սպազմներով: Հաճախակի պատահում է, որ նման ախտանշանները հայտնվում են թոքաբորբի կամ անգինայի դեպքում: Այս դեպքերում ցավն անցնում է 1-ից 3 օրվա ընթացքում:

9. Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսի, երիկամների կամ միզուղիների ինֆեկցիոն ախտահարման դեպքում ևս կարող է առաջանալ ստամոքսի ցավեր:

10. Ապենդիցիտ

Այս խնդրի առկայության դեպքում ստամոքսի ցավը կարող է տարածվել որովայնի  ստորին աջ հատվածի վրա:Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

 

Աղբյուրը՝   hronika.info