Լավագույն ժողովրդական միջոցները ոտքի բթամատի ոսկրակոշտուկից ազատվելու համար

Ոտքի բթամատի ոսկրակոշտուկը, որը հայտնի է նաև բթամատի «կոճ» անվամբ, շատ ցավոտ ու տհաճ երևույթ է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Այս խանգարման զարգացման հիմնական պատճառը ոտնաթաթի վրա գործադրվող անհամաչափ ճնշումն է, ինչի հետևանքով ոսկորը բորբոքվում է, իսկ հոդը՝ դեֆորմացվում:

Սակայն կան մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից դրա առաջին իսկ ախտանշանի ի հայտ գալուն պես: Այս պրոցեդուրաները կօգնեն կանխել հետագա բարդացումներն ու վերականգնել հոդը:

Քրքում

Քրքումը մեղմում է ցավն ու բորբոքումը, որը ոսկրային հյուսվածքների հետ կապված խնդիրների առաջին ախտանշանն է: Հարկավոր է 2 ճաշի գդալ քրքումին ավելացնել 2 ճաշի գդալ գոլ ձիթայուղ ու մի պտղունց սև կամ կարմիր պղպեղ, լավ խառնել, այնուհետև ստացված մածուկը քսել ոսկրակոշտուկին: Թողնել խառնուրդը 20 րոպե և լվանալ մեծ քանակությամբ սառը ջրով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ:

Սառը կոմպրես

Երբեմն հոդերն այտուցվում են, ինչը դառնում է սաստիկ ցավի պատճառ: Նման դեպքերում ցավն ու այտուցվածությունը մեղմելու համար հարկավոր է սառույց կիրառել: Այն ներգործում է նյարդային վերջավորությունների վրա՝ մեղմելով ցավը: Պարզապես հարկավոր է սառույցը փաթաթել կտորի մեջ ու 10 րոպե դնել ախտահարված հոդին: Կրկնել պրոցեդուրան օրական երեք անգամ:

Երիցուկի ծաղիկներ

Այս բույսն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ մեղմում է ցավն ու այտուցվածությունը, ինչպես նաև կանխում է հոդի հետագա դեֆորմացիան: Հարկավոր է 4 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները 15 րոպե թրմել 250 մլ (1 բաժակ) եռման ջրում, այնուհետև թուրմը կոմպրեսի տեսքով դնել ախտահարված բթամատին ու փաթաթել տաք սրբիչով:

Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև երիցուկի թուրմի և կերակրի սոդայի համադրությունը: Հարկավոր է սոդան լուծել թուրմի մեջ և ոտքերը դնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է ոտքերը մի փոքր մերսել ձիթայուղով կամ կոկոսյան ընկույզի յուղով:

Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում անցկացնել քնելուց առաջ, այնուհետև հագնել տաք գուլպա և թողնել ամբողջ գիշեր:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru