Գիշերային առատ քրտնարտադրության հիմնական պատճառները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերային քրտնարտադրությունը բավականին տարածված խնդիր է, որը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս ախտանշանին, մինչդեռ այն կարող է օգնել ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 գործոն, որոնք կարող են նպաստել գիշերային առատ քրտնարտադրությանը:

1.      Էստրոգեն

Կանանց մոտ գիշերային քրտնարտադրության հիմնական պատճառներից մեկը էստրոգենի ցածր կամ տատանվող մակարդակն է, որը կարող է պայմանավորված լինել ծննդաբերությամբ, հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործմամբ կամ դաշտանադադարով:

Այս ամենը ճնշում է գործադրում մակերիկամների վրա, ինչը հանգեցնում է հոգնածության, դեպրեսիաների առաջացման ու ավելորդ քաշի կուտակման: Սակայն այս հորմոնի մակարդակը կարելի է կարգավորել դրան փոխարինող միջոցի օգնությամբ:

2.      Թմրանյութեր

Թմրանյութերի ընդունումը նույնպես կարող է դառնալ գիշերային քրտնարտադրության պատճառ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց 22%-ի մոտ կա այս խնդիրը:

Այն կարող է պայմանավորված լինել նաև արյան մեջ շաքարի բարձր մակարդակով: Բացի այդ, գիշերային քրտնարտադրություն կարող է նկատվել նաև շաքարային դիաբետի դեմ դեմ դեղորայք ընդունող մարդկանց մոտ:

3.      Հիպերհիդրոզ

Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև հիպերհիդրոզով, որի դեպքում օրգանիզմը մեծ քանակությամբ քրտինք է արտադրում, մինչդեռ բժշկական տեսանկյունից դրա անհրաժեշտությունը չկա:

Հիպերհիդրոզից տառապող մարդկանց մոտ քրտնում են մարմնի որոշակի հատվածները, մինչդեռ մնացած մասերը չոր են մնում: Սովորաբար քրտնում են ձեռքերը, ոտքերն ու գլուխը: Բացի այդ, հիպերհիդրոզի նոպաները լինում են ոչ միայն գիշերը, այլև ամբողջ օրվա ընթացքում:

4.      Վարակներ, տուբերկուլյոզ, լեյկոզ, քաղցկեղ և այլն

Գիշերային քրտնարտադրությունը կարող է լինել վարակման կամ հիվանդության գաղտնի շրջանի ախտանշան, ինչպես նաև կարող է վկայել բակտերիալ վարակների, տուբերկուլյոզի, լեյկոզի ու օնկոլոգիական հիվանդությունների մասին:

Սակայն հարկ է հիշել, որ այս հիվանդություններն ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով՝ ինչպիսին են քաշի կորուստն ու տենդը:

Այս խնդիրը մեղմելու համար խորհուրդ է տրվում.

·         կարգավորել սենյակի ջերմաստիճանը,

·         կրել թեթև բամբակյա ննջազգեստ

·         սենյակում օդորակիչ օգտագործել,

·         երեկոյան ժամերին խուսափել ալկոհոլային ըմպելիքներից,

·         երեկոյան ժամերին խուսափել նաև կծու ուտեստներից,

·         աշխատել խորը շնչել ու խուսափել սթրեսներից,

·         լինել ֆիզիկապես ակտիվ:

Եթե նշված միջոցները չեն օգնում ազատվել գիշերային քրտնարտադրությունից, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է էլ ավելի լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

 

Նյութի աղբյուրը՝ finelivingadvice.com