4 սանրվածք, որ 10 տարով ավելի երիտասարդ կդարձնեն ձեզ

Երիտասարդ տեսք ունենալու համար պարտադիր չէ պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմել: Բավական է միայն դիմահարդարվելու ճիշտ տարբերակներ գտնել ու իմանալ, թե որ սանրվածքներն են ավելի երիտասարդ դարձնում:

Marketium-ը գրում է, որ այս 4 սանրվածքները համապատասխանում են ցանկացած տարիքի կանանց: Դրանք տեսողական առումով երիտասարդ ու ավելի թարմ տեսք են հողորդում:

Շերտավոր կտրվածք. Շերտավոր կտրվածքը վարսերին ծավալ է հաղորդում, ինչն էլ ավելի երիտասարդ տեսք է ստեղծում:

Երկար կարե. Այսպիսի սանրվածքը համապատասխանում է դեմքի ցանկացած կառուցվածք ունեցող կանանց:

Երկար բոբ. Այս սանրվածքը համապատասխանում է բարակ վարսեր ունեցող աղջիկներին: Թեք բացած «բախտը» հավելյալ ծավալ է ստեղծում:

Կարճ Պիկսի. Այս սանրվածքը միանգամից երիտասարդացնում է: Այն համապատասխանում է նուրբ դիմագծեր ունեցող կանանց: