Գիտնականները պարզել են՝ որն է ամենավտանգավոր մթերքը հղիների համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ մթերքն է առավել վտանգավոր հղիների համար: Մասնագետների կարծիքով՝ կանայք պետք է հրաժարվեն պլաստիկ փաթեթավորմամբ պահածոյացված մթերքից, քանի որ դրանք պարունակում են քիմիական տարրեր, որոնք բացասաբար են ազդում կնոջ հորմոնալ համակարգի վրա:

Հետազոտության շրջանակներում գիտնականներն ստուգել են ավելի քան 250 ապրանք 11 նահանգում և եկել այն եզրահանգման, որ առավել վտանագավոր է համարվում պլաստիկ տարաներում փաթեթավորված պահածոյացված մթերքը: Սա պայմանավորված է նրանով, որ նման տարաների արտադրողները հումքին տոքսիկ քիմիական նյութ՝ բիսֆենոլ-A են ավելացնում, ինչի շնորհիվ այն ավելի ամուր է լինում և շուտ է կարծրանում:

Այս նյութն արդեն արգելված է օգտագործել մանկական սննդի և ջրի համար նախատեսված տարաների պատրաստման համար, սակայն այն դեռ պարունակվում է պահածոների համար նախատեսված տարաների 40 տոկոսի մեջ: Ընդ որում, առավել հաճախ նման սնունդ նախընտրում են ցածր եկամուտ ունեցող մարդիկ, քանի որ այն տարածված է, հասանելի և վաճառվում է բոլոր խանութներում:

Գիտնականները նշում են, նման մթերքը շատ վտանգավոր է հղիների համար, քանի որ տոքսինները կարող են ներթափանցել սննդի մեջ և դառնալ հորմոնալ խանգարման, ինչպես նաև ճարպակալման, էնդոմետրիոզի, օնկոլոգիական հիվանդությունների և անգամ երեխայի մոտ բնածին արատների պատճառ:

Բացի այդ, նման փաթեթավորմամբ մթերքը շատ վնասակար է նաև ուժեղ սեռի ներկայացուցիչների համար: Այն կարող է դառնալ տղամարդկանց մոտ անպտղության ու հորմոնալ խանգարման պատճառ, իսկ հորմոնների աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել բավական տհաճ հետևանքների, այդ թվում կրծքի մեծացման:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org