Ուրախացրեք տան անդամներին «Զեբր» գեղեցիկ նրբաբլիթներով

Ողջ ընտանիքի համար նախաճաշի ամենահամեղ տարբերակներից մեկը տաք նրբաբլիթներն են: Այս յուրօրինակ բաղադրատոմսը կօգնի դրանք էլ ավելի համեղ և գեղեցիկ պատրաստել:

Վերցնում ենք.

  • 2 բաժակ ալյուր
  • 0,5 բաժակ կաթ
  • 3 ձու
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1 ճ.գ. բուսայուղ
  • 1 պտղունց աղ
  • Վանիլին՝ դանակի ծայրով:

Այս բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ստացված զանգվածից մի մասը լցնում ենք չափաբաժակի կամ որևէ այլ հարմար տարրայի մեջ և վրան 1 ճաշի գդալ կակաո ենք ավելացնում ու լավ խառնում:

Հիմա սկսում ենք թխել: Արագ թավայի մեջ մուգ խմորով նախշ ենք անում և արագ վրայից լցնում ենք սպիտակ խմորը: Շարունակում ենք թխել ու շրջել ինչպես սովորական նրբաբլիթները:

Համեղ և գեղեցիկ նախաճաշը պատրաստ է: