«Վերջին հինգ տարիներին նա ապրել է հիվանդանոցներում»․ Քեմերոն Դիասն արտամարմնային բեղմնավորմամբ դուստր է ունեցել

Ամերիկյան դերասանուհի Քեմերոն Դիասն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը երկար ժամանակ փորձել են ծնողներ դառնալ, իսկ ավելի ճիշտ՝ հինգ տարի: Եվ վերջապես, ծնվել է նրանց երկար սպասված դուստրը: Читать далее ««Վերջին հինգ տարիներին նա ապրել է հիվանդանոցներում»․ Քեմերոն Դիասն արտամարմնային բեղմնավորմամբ դուստր է ունեցել»

Ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ. Ջենիֆեր Լոպեսն ու նրա երիտասարդության 12 գաղտնիքները

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, կարծես թե, ետ է տվել ժամանակը։ Վերջերս կայացած Veersace-ի ցուցադրությանը նա 20 տարի անց կրկին կրել է հայտնի «մերկ» զգեստը։ Եվ թվում է՝ այդ ժամանակվանից սկսած ոչինչի չի փոխվել։ Cosmo-ն ներկայացրել է՝ ինչն է նրան օգնում իր տարիքից երիտասարդ տեսք ունենալ։ Читать далее «Ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ. Ջենիֆեր Լոպեսն ու նրա երիտասարդության 12 գաղտնիքները»

«Իմ լավագույն Ամանորը»․ Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը: Читать далее ««Իմ լավագույն Ամանորը»․ Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ»

Հանուն հաջողության. աստղեր, որոնց պլաստիկ վիրահատություններն օգնել են կարիերայում

Բազմաթիվ պատմություններ կան այն մասին՝ ինչպես է անհաջող պլաստիկ վիրահատությունը կործանել այս կամ այն դերասանուհու կամ երգչուհու կարիերան։ Բայց, չգիտես՝ ինչու, ընդունված է լռել այն կերպարանափոխությունների մասին, որոնք հայտնիներին օգնել են ավելիին հասնել։ Marieclaire-ը ներկայացրել է աստղերին, որոնց պլաստիկ վիրահատություններն օգնել են։ Читать далее «Հանուն հաջողության. աստղեր, որոնց պլաստիկ վիրահատություններն օգնել են կարիերայում»

Դասական կապույտ՝ սեզոնի հիթը․ 2020-ի գլխավոր երանգը (ֆոտո)

Դեկտեմբերի սկզբին Pantone ինստիտուտն անվանեց 2020 թվականի գլխավոր գույնը՝ այն դարձել է դասական կապույտը: Այս երանգն ասոցացվում է երկնքի ու ծովի հետ եւ խորհրդանշում է հավատարմություն, ազնվություն, մաքրաբարոյություն, հաստատակամություն, բարություն: Խորը եւ հանգիստ երանգի ակտուալությունն արդարացված է, ինչպես երբեք. այն հանգստացնում եւ կարգավորում է կյանքի նկատմամբ գիտակցված մոտեցումը: Читать далее «Դասական կապույտ՝ սեզոնի հիթը․ 2020-ի գլխավոր երանգը (ֆոտո)»

1,2 միլիոն լայք․ Ջիջի Հադիդը մերկացել է ամանորյա օրացույցի համար

Ամերիկացի սուպերմոդել 24-ամյա Ջիջի Հադիդը լուսանկարվել է ամանորյա օրացույցի շապիկի համար նախատեսված համարձակ ֆոտոշարքում։  Հագուստից նա կրում է միայն կաշվե գլխարկ եւ ջինս: Աստղի նախաբազկի թեւին պատկերված է «2020» գրությունը։ Читать далее «1,2 միլիոն լայք․ Ջիջի Հադիդը մերկացել է ամանորյա օրացույցի համար»

Ինչպիսին են այժմ աղջիկ-մոդելները, որոնք ժամանակին համարվում էին աշխարհի ամենագեղեցիկ երեխաները

Մանկական գեղեցկության առաջին մրցույթները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, 1960-ականներին: Սկզբնապես մրցույթներին կարող էին մասնակցել 13-17 տարեկան դեռահասները, բայց ժամանակի ընթացքում տարիքային միջակայքն ընդլայնվել է: Մոդելային արդյունաբերությունը երեխաների մասնակցությամբ արագ զարգանում էր, և երեխաների վաստակում էին մի քանի անգամ ավելի, քան նրանց ծնողները: Читать далее «Ինչպիսին են այժմ աղջիկ-մոդելները, որոնք ժամանակին համարվում էին աշխարհի ամենագեղեցիկ երեխաները»

Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր կերակրատեսակները

Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Սուրբ Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Ինչպես յուրաքանչյուր տոնին, այնպես էլ Սուրբ Ծննդի ժամանակ, տոնական սեղանին դրվում են ուտեստներ, որոնցից յուրաքչյուրն ունեն իրենց խորհուրդները: Այս տոնի գլխավոր ուտեստներն են` բրինձով, չամիչով և չրերով փլավը, տապակած կանաչեղենը, ձուկը, և, իհարկե, գինին. բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, ողջ աշխարհի մարդկությունը, իսկ չամիչները, որոնք քիչ են բրնձից, ընտրյալ քրիստոնյաներն են` երկրորդ գալստից հետո փրկվածները, ձուկը`  հունարեն կրում է «իխտուս» անունը, որի յուրաքանչյուր տառ իր խորհուրդն ունի` «Հիսուս», «Քրիստոս», «Աստված», «որդի», «փրկիչ», իսկ գինին էլ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Նշենք, որ Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:

 

 

«Այս Ամանորն առանձնացավ իմ ու ընտանիքիս համար»․ Անելյա Գուբրյանը՝ տարբերվող Նոր տարվա և Ձմեռ պապիկից ակնկալիքներ չունենալու մասին

Դերասանուհի Անելյա Գուբրյանի համար 2020 թվականի Ամանորը տարբերվող էր: Tert.am Life-ի հետ տոնական զրույցում Անելյան պատմել է Ամանորը դիմավորելու նախընտրելի տարբերակի, նվերներ ընտերելու և Ձմեռ պապիկից ակնկալիքներ չունենալու մասին։

 

«Առանձնապես տոների սիրահար չեմ, որովհետև այդ եռուզեռն ինձ համար չէ, սակայն այս Ամանորն իմ ու ընտանիքիս համար առանձնացավ. Հայաստանում էր ժամանել մեր ընտանիքի սիրելի կատարողներից մեկը՝ Գորան Բրեգովիչը։ Շատ ենք սիրում նրան, ուղղակի չէինք կարող բաց թողնել Հանրապետության հրապարակում նրա տոնական համերգը»,-ասաց Անելյան։

Մոդելն Ամանորն ավանդական տարբերակով անցկացնելու սիրահար չէ, ունի տոնը նշելու իր տարբերակը, որը կիրականացնի առաջին իսկ հնարավորության դեպքում․ «Շատ եմ ուզում գնալ եվրոպական որևէ երկիր և մենակ տոնել Ամանորը։  Չեմ կարևորում, թե որ երկրում կլինեմ, կարևորում եմ մենակ լինելու փաստը։ Կարծում եմ՝ դա ինձ համար Ամանորը նշելու լավագույն տարբերակը կլինի։ Նոր տարին մենակության զգացումով դիմավորելը հետաքրքիր է, որովհետև յուրաքանչյուրս, անկախ ամեն ինչից, մենակ է ծնվում։ Նույն տարբերակով կցանկանայի նշել նաև տարեդարձս,-ասաց Անելյան ու ժպիտով ավելացրեց,- սա իհարկե չի նշանակում, որ ես մենակյաց կամ չշփվող մարդ եմ»։

Քանի դեռ իր ցանկությունը չի իրականացրել, Անելյայի համար ամենահիշարժան Ամանորը շարունակում է մնալ 2018 թվականը։ «Ես ու տատիկս շատ հետաքրքիր սովորություն ունենք. երազանքներս գրել թղթին, վառել, գցել շամպայնի մեջ և խմել։ Տարիներ առաջ ցանկությունների այդ թուղթը բավականին մեծ էր, ժամանակի հետ փոքրացավ։ 2018 թվականի Ամանորը շատ է տպավորվել, որովհետև այդ տարի թղթին հանձնեցի չորս կետ, մտածում էի՝ տարիներ անց կիրականանան, սակայն բոլորը կատարվեցին հենց նույն թվականին: Առայժմ կյանքիս ամենակարևոր թվականը մնում է 2018-ը, այդ Ամանորը շատ եմ կարևորում»։

Ինչպես նվերներ տալու, այնպես էլ ստանալու հարցում Անելյան բծախնդիր է․ «Կլինեն ամանորյա նվերներ, թե այլ առիթով, միշտ տվյալ մարդուց հարցնում եմ, թե ինչի կարիք ունի: Չեմ սիրում նվիրել զուտ նվիրելու համար։ Ինքս էլ սիրում եմ ասել, թե ես ինչ եմ ցանկանում, ինչի անհրաժեշտություն ունեմ։ Նվերը պետք է ցանկալի լինի, անպետք իրեր հավաքելն անիմաստ է»։

Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկին՝  դերասանուհին ասաց, որ նրանից երբեք ակնկալիքներ չի ունեցել․ «Շատ կուզեի, որ Ձմեռ պապիկը վերացներ մարդկանց մեջ եղած նախանձը։ Յուրաքանչյուր հարաբերություն հենց նախանձն է փչացնում։  Ինձ հետ կապված որևէ բան չեմ ուզել Ձմեռ պապիկից, սովոր եմ ամեն ինչ ինքս անել ինձ համար, ինձ գոհացնելու համար ինքս եմ աշխատում։  Եթե անկեղծ, այնպես չէ, որ երբևէ հավատացել եմ Ձմեռ պապիկին․ իրատես եմ, եթե անգամ, Ձմեռ պապիկ էլ կա, նա ինձ պետք չէ»։