Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր կերակրատեսակները

Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Սուրբ Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Ինչպես յուրաքանչյուր տոնին, այնպես էլ Սուրբ Ծննդի ժամանակ, տոնական սեղանին դրվում են ուտեստներ, որոնցից յուրաքչյուրն ունեն իրենց խորհուրդները: Այս տոնի գլխավոր ուտեստներն են` բրինձով, չամիչով և չրերով փլավը, տապակած կանաչեղենը, ձուկը, և, իհարկե, գինին. բրինձը խորհրդանշում է ժողովուրդը, ողջ աշխարհի մարդկությունը, իսկ չամիչները, որոնք քիչ են բրնձից, ընտրյալ քրիստոնյաներն են` երկրորդ գալստից հետո փրկվածները, ձուկը`  հունարեն կրում է «իխտուս» անունը, որի յուրաքանչյուր տառ իր խորհուրդն ունի` «Հիսուս», «Քրիստոս», «Աստված», «որդի», «փրկիչ», իսկ գինին էլ խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Նշենք, որ Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ: