«Նախկինում երբեք պայքարի մեջ չէի եղել»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի տոնական ֆոտոշարքն ու տարին դրական նոտայով ամփոփելու ցանկությունը

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն անցնող տարվա իր ամենամեծ ձեռքբերումը համարում է «Միսս աշխարհ» միջազգային հեղինակավոր մրցույթի ընթացքում  քանոն նվագելն ու աշխարհին ևս մեկ անգամ հայկական երաժշտությունը լսելի դարձնելը։ Читать далее ««Նախկինում երբեք պայքարի մեջ չէի եղել»․ «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի տոնական ֆոտոշարքն ու տարին դրական նոտայով ամփոփելու ցանկությունը»

«Նախորդ տարի սովորեցի սիրել, համբերել ու ներել»․ Լիա Զախարյանը՝ 2019-ի, տոնական տրամադրության և այս տարի Պրահա մեկնելու մասին

Դերասանուհի Լիա Զախարյանը 2019 թվականը համեմատեց անցնող տարվա խորհրդանիշ խոզուկի հետ․ ըստ դերասանուհու՝ տարին իր համար եղել է «մսոտ, չաղ ու բախտավոր»։ Ճամփորդություններով լի 2019 թվականից Լիան գոհ է, հույս ունի՝ 2020-ն է՛լ ավելի հագեցած կլինի։ Читать далее ««Նախորդ տարի սովորեցի սիրել, համբերել ու ներել»․ Լիա Զախարյանը՝ 2019-ի, տոնական տրամադրության և այս տարի Պրահա մեկնելու մասին»

«Տանեցիներն շատ հետաքրքիր ու խորհրդավոր ձևով էին կազմակերպել այդ ամենը»․ Սոֆի Դևոյանը՝ 18-ամյակի և ամենահետաքրքիր հունվարի 1-ի մասին

Հունվարի 1-ին դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը նշել է 18-ամյակը։  Ամանորն ու տարեդարձը մեկ օրում նշելը, ըստ Սոֆիի, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Tert.am Life-ի հետ զրույցում պարուհին պատմեց տարեդարձի օրը հետաքրքիր էմոցիաներ ունենալու, երկու նվեր ստանալու և Ձմեռ պապիկի հետ ամենահիշարժան հանդիպման մասին։

«Այն, որ տարեդարձս հենց Ամանորին է, ինձ շատ չի մտահոգում, չնայած բողոքելու տեղ ունեմ։ Հունվարի 1-ին մարդիկ նախընտրում են լինել իրենց ընտանիքների, բարեկամների ու հարազատների հետ։ Սա, իհարկե, շատ լավ հասկանում եմ և տարեդարձս նշում եմ ինձ ամենամոտ մարդկանց հետ, ովքեր թողնում են Ամանորն ու գալիս իմ տարեդարձին։ Տարիներ առաջ նեղվում էի, հիմա համակերպվել եմ»,-ասաց Սոֆին։

Պարուհին ոչ միայն համակերպվել է, այլև ժամանակի հետ սկսել շատ սիրել այդ օրն ու այն իրենը համարել․ «Իհարկե, չեմ կարող դժգոհել այդ օրվանից, որովհետև ես ծնվել եմ։ Ասում են՝ տարին ինչպես սկսում ես, այնպես էլ շարունակվում է։ Տարեդարձս առիթ է, որ ես ամեն տարի սկսեմ շատ բարձր տրամադրությամբ և այդպես շարունակեմ ամբողջ տարին»։

Դերասանուհին ժպիտով նշեց, որ  հունվարի 1-ի ամենամեծ դրական կետը երկու նվեր ստանալն է․ «Շատերին է հետաքրքրում՝ տարեդարձիս մե՞կ, թե՞ երկու նվեր եմ ստանում։ Ծիծաղելի է, բայց տարեդարձիս միշտ երկու նվեր եմ ստանում՝ մեկն Ամանորի, մյուսը՝ ծնունդիս համար»։ Դերասանուհին 18-ամյակը նշել է Երևանում, սակայն օրվան պատրաստվել անձամբ չի հասցրել. «Քանի որ այս տարի Հայաստանում չէի, տարեդարձիս հետ կապված ամեն ինչ մայրիկս ու ընկերներս էին կազմակերպել»:

Վերհիշելով իր ամենատպավորիչ տարեդարձը՝ պարուհին նշեց, որ այն կապված է Ձմեռ պապիկին հանդիպելու  հետ: «Իմ տարեդարձներն այնքան տարբեր են եղել, այնքան հետաքրքիր օրեր եմ ունեցել, որ դժվար է որևէ մեկն առանձնացնել։ սակայն մի տարին առավել շատ է տպավորվել. ես հավատում էի Ձմեռ պապիկի գոյությանն ու նրան նամակ էի գրել։ Շատ հետաքրքիր ու տաք հիշողություններ ունեմ, թե ինչպես էի կազմել այդ նամակը։ Պատկերացրեք իմ էմոցիաները, երբ ի պատասխան նամակիս՝ հունվարի 1-ին մեր տուն Ձմեռ պապիկ եկավ։ Տանեցիներն շատ հետաքրքիր ու խորհրդավոր ձևով էին կազմակերպել այդ ամենը. սկզբում դռան հետևում նվերներն էին, հետո ներս մտավ Ձմեռ պապիկը։ Ինչպես նման հիշողություններից հետո կարող եմ չսիրել տարեդարձս»,- եզրափակեց նա։

Գեղեցկուհի չէ, բայց գրավիչ է. կանանց հատկանիշներ, որոնց կողքով տղամարդիկ անտաբեր անցնել չեն կարող

Տղամարդկանց դուր գալու համար արտաքին տեսքը բավարար չէ: Կան մի շարք գործոններ, որոնք կանացի գրավչության իրական գաղտնիքն են:

Ստորև ներակայացնենք մի քանիսը։
Читать далее «Գեղեցկուհի չէ, բայց գրավիչ է. կանանց հատկանիշներ, որոնց կողքով տղամարդիկ անտաբեր անցնել չեն կարող»

Ինչպիսի՞ կոշիկն է իդեալական համապատասխանում կարմիր զգեստին

Սուրբ ծննդյան տոնն աստղերը տարբեր կերպ են նշել. ինչ-որ մեկը տոնը նշել է ընկերների հետ, մյուսը ժամադրության է գնացել սիրելիի հետ, բայց մեծ մասն օրն անցկացրել են ընտանիքի հետ: Բրազիլացի սուպերմոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն առավոտը նվիրել է երեխաներին՝ նրանց հետ այցելելով Սանտա-Մոնիկայում գտնվող ռեստորաններից մեկը: Читать далее «Ինչպիսի՞ կոշիկն է իդեալական համապատասխանում կարմիր զգեստին»

40-անց հայտնի կանայք, որոնք երբեք պլաստիկ վիրահատություն չեն կատարել

Կանայք պատրաստ են ցանկացած քայլի՝ ծերությանը «խաբելու» համար: Թվում է՝ հռչակավոր կանանց շրջանում դժվար է գտնել մեկին, ով պլաստիկ վիրահատություն չի կատարել: Սակայն կան դերասանուհիներ, որոնք նախընտրում են հասունության բնական գործընթացը: AdMe.ru-ն ներկայացնում է 40-ից բարձր տարիք ունեցող կանանց, որոնք երբեք պլաստիկ վիրահատություն չեն կատարել: Читать далее «40-անց հայտնի կանայք, որոնք երբեք պլաստիկ վիրահատություն չեն կատարել»

Ինչպիսի տեսք ունեն այսօր «Տանը մենակ» ֆիլմի դերասանները

Ամանորին հաշված օրեր են մնացել: Բացի զարդարված եղևնուց, մանդարինի բույրից և նվերներից, տոնական օրերի ոգին շարունակում է ապահովել նաև «Տանը մենակ» ֆիլմը: AdMe.ru-ն ներկայացնում է՝ ինչպես են փոխվել հայտնի ամանորյա ֆիլմի դերասանները: Читать далее «Ինչպիսի տեսք ունեն այսօր «Տանը մենակ» ֆիլմի դերասանները»

Աղոթիր… ՆԱ Քեզ լսում է ցանկացած պահի ցանկացած վայրում…

Փա՜ռք Քեզ Աստված մեր,
փա՜ռք Քեզ, ամեն բանի
համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,
օրհնեցե՛ք մարդասեր և
հավիտենական Թագավորին, Читать далее «Աղոթիր… ՆԱ Քեզ լսում է ցանկացած պահի ցանկացած վայրում…»