20 խորհուրդ, որոնք ես կտամ իմ դստերը, երբ մենք այլևս միասին չենք լինի

20 խորհուրդ, որոնք պետք կգան յուրաքանչյուր աղջկա։ Կարդացեք ուշադիր։ 

1. Եթե դու իսկապես սիրահարված չլինես ինքդ քեզ, քեզ ոչ ոք չի սիրի:

2. Դպրոցում ստացած կապտուկները, վիրավորանքներն ու նախանձն այնպիսի վերքեր չեն թողնում, որքան հասուն կյանքը: Լաց եղիր պատանի տարիքում, պայքարիր հասուն ժամանակ:

3. Եթե քո կյանքում լինի տղամարդ, ում դու չես կարողանա սիրել, բայց դուք երեխաների պես կկարողանաք միմյանց հետ ընկերություն անել, անկեղծորեն գնահատիր ու փայփայիր նրան և ոչ ոքի մի պատմիր նրա մասին: Դուք միմյանց պետք կգաք ամենադժվարին ժամանակներում:

4. Մի կապվիր իրերի ու փողի հետ, դրանք դու կարող ես կորցնել մի րոպեում:

5. Իմացիր, որ քո բոլոր ընկերուհիները քո թիկունքում քեզ քննարկում են: Մի մտածիր դրա մասին: Պարզապես կարողացիր դա միացնել քո գլխում, ինչպես ռադիո:

6. Եթե գիտես՝ ինչ ասել, ասա: Չգիտես՝ լռիր կամ ժպտա:

7. Քո կյանքի իրական խնդիրն աշխարհի վերջն է: Միայն այդ ժամանակ դու ժամանակ չես ունենա որևէ բան փոխելու:

8. Թույլ մի տուր, որ միայն սերը դառնա սիրելիիդ հետ քո հարաբերությունների գագաթնակետը:

9. Երբեք մի վազիր տղամարդկանց հետևից: Իսկական տղամարդը որսորդ գայլն է: Դու չպետք է քո կյանքը կապես ճագարների հետ:

10. Նույնիսկ, երբ դժվար է, կարողացիր քո մեջ ուժեր գտնել՝ «ոչ» ասել:

11. Ընտանիքում ցանկացած վեճ պետք է վերածել ձեր ընտանիքը լավագույնի վերափոխելու ռացիոնալ փորձի: Պետք չէ վեճը վերածել սկանդալների կամ թշնամանքի:

12. Եթե քո ընտրյալի ծնողների տանը ոչ մի գիրք չկա, մոռացիր նրա մասին:

13. Ցանկացած սխալ, նույնիսկ ամենադաժանը, անգին փորձ է, որը կարող ես ստանալ միայն դու:

14. Երբ քո գլուխը դադարում է աշխատելուց, վստահիր կանխազգացմանդ: Այն հազվադեպ է վատ ծառայություն մատուցում:

15. Պարիր, քանի դեռ երիտասարդ ես: Երբ դու 30-ն անց ես, դա ավելի սարսափելի տեսք ունի, քան դու հիմա մտածում ես:

16. Միշտ աշխատիր ու գումար հավաքիր «սև օրվա» համար: Դա քեզ տղամարդուց անկախություն կտա ու վստահություն վաղվա ցանկացած օրվա հանդեպ:

17. Քո դստերը դաստիարակիր այնպես, որ նա կարողանա քեզ հետ խոսել աշխարհում ամեն ինչի մասին:

18. Գեղեցկությունը սեփական թերությունները թաքցնելու կարողությունն է:

19. Սովորիր հաճոյախոսություններ անել: Երբեմն բառերը բացում են ամենաբարդ ամրոցներն ու ծանր դռները մեր աշխարհում:

20. Մարդը, ով երբեք քեզ չի դավաճանի ու միշտ կսիրի, քո մայրն է: Հիշիր այդ մասին: