Իվետա Մուկուչյանն ամբողջովին մերկացել է՝ կրծքերը զարդարելով միայն քարերով (լուսանկարներ)

Читать далее «Իվետա Մուկուչյանն ամբողջովին մերկացել է՝ կրծքերը զարդարելով միայն քարերով (լուսանկարներ)»

«Անձնական և ստեղծագործական երազանքներս կապված են՝ ուզում եմ իրար հետ ներդաշնակ լինեն»․ Տիրուհի Հակոբյանը՝ եթերային դադարի, ներկայիս զբաղվածության ու ցանկալի առաջարկի մասին

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալից, այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի, շարունակում է խաղալ Տիկնիկային թատրոնի բեմում։  Ըստ նրա՝ եթերային դադարը ժամանակավոր է, հետաքրքիր առաջարկի դեպքում պատրաստ է վերադառնալ նկարահանման հրապարակ։ Առայժմ Տիրուհին իր ազատ ժամանակը տրամադրում է ինքնակրթությանը։   Читать далее ««Անձնական և ստեղծագործական երազանքներս կապված են՝ ուզում եմ իրար հետ ներդաշնակ լինեն»․ Տիրուհի Հակոբյանը՝ եթերային դադարի, ներկայիս զբաղվածության ու ցանկալի առաջարկի մասին»

Նարբեի ու Աստղիկի դստեր 1-ամյակի գեղեցիկ խնջույքն ու ատամհատիկի ժամանակ ընտրած «վատ» մասնագիտությունը

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը տոնել են իրենց դստեր՝ Շուշիի 1-ամյակը և ատամհատիկի արարողությունը: Читать далее «Նարբեի ու Աստղիկի դստեր 1-ամյակի գեղեցիկ խնջույքն ու ատամհատիկի ժամանակ ընտրած «վատ» մասնագիտությունը»

Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ անդրադարձել են Մարտ Բաբայանի և իրենից 27 տարով մեծ Իրինա Օտիևայի սիրային կապին

Օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել «Андрей Малахов. Прямой эфир» հաղորդման հերթական թողարկումը, որը նվիրված էր ռուսաստանաբնակ երգչուհի Իրինա Օտիևային, որի երակներում նաև հայի արրյուն է հոսում։ Վերջինիս առողջական վիճակն այժմ վատթարացել է՝ նա դեպրեսիայի մեջ է, օգտագործում է ալկոհոլ և տանից դուրս չի գալիս։

Թողարկման ընթացքում անդրադարձել են նաև երգիչ Մարտ Բաբայանի և Իրինա Օտիևայի սիրավեպին, որը տարիներ առաջվա պատմություն է։ Երբ Անդրեյ Մալախովը խոսել է Մարտի մասին, երգչուհու լավագույն ընկեր ու ոճաբան Ջորջ Ռովալսը բարկացել է ու կատարողին անվանել ալֆոնս:

«Ես նրա մասին պատմել անգամ չեմ ուզում։ Իռան խենթացել էր, որովհետև սիրահարված էր,- ասել է նա ու մեջբերել հայտնի ասացվածքը՝ «Սերը աթարին էլ է կպտնում» (Любовь зла, полюбишь и козла): -Ես Իռային բազմիցս ասել եմ՝ նա քեզ պե՞տք է։ Նա պատասխանում էր՝ սիրում եմ, չեմ կարող։  Նա ալֆոնս էր, որն Իռայից ինչ-որ բան էր սպասում։ Իռան հրաշալի բնակարան ունի երկու միլիոն դոլար արժողությամբ, կարծում եմ, նրան դա էր հետաքրքիր։ Հիմա նա Երևանում երգում է և իրեն թվում է, թե աստղ է։ Ես նրան ասում եմ՝ ինչու չես բարձրաձայնում, որ քո վոկալի լավագույն ուսուցիչն Իռան է, իսկ նա պատասխանում է՝ մոռանում եմ, երբ ելույթ եմ ունենում։  Հիմար, նա հիմար է»։

Անդրեյ Մալախովը Մարտին ներկայացրել է որպես Իրինայի երիտասարդ ամուսին, թեև Մարտը չի ընդունում, որ իրենք ամուսնացած են եղել: Նա նշել է, որ Մարտը, որը  ներկայանում է Ռադիոն Ռոուս բեմական կեղծանվամբ, տեսաուղերձ է պատրաստել (տեսանյութի 33-րդ րոպեից)։

Երիգիչն իր խոսքում ասում է․ «Իրինան ինձ համար միշտ եղել է, կա ու կլինի այն մարդը, այն ուսուցիչը, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ ստեղծագործական կյանքի և կատարողականի վրա։ Ես ցավով տեղեկացա, որ հիմա նա առողջական խնդիրներ ունի։ Այս հաղորդման կազմին տեղեկացրի, որ ես հատուկ համերգով եմ հանդես գալու, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Իրինայի բուժմանը։ Տարիքի հետ մարդիկ էլ ավելի իմաստուն են դառնում, ես շատ բաներ սկսում եմ հիմա գիտակցել, այդ թվում, թե նա ինչ գլոբալ ու ճակատագրական դեր է խաղացել իմ կյանքում։ Ես Իրինային ցանկանում եմ համբերություն, ուժ և իհարկե առողջություն»։

Տեսաուղերձից հետո հաղորդավարը ոճաբան Ջորջ Ռովալսին հարցրեց՝ արդյոք Իրինայի լավագույն ընկերը հավատում է, որ Մարտը նման բան կանի, նա պատասխանեց՝ նրանց միջև սեր չի եղել, դա երիտասարդի համար շահ էր։

Նշենք, որ Մարտի և Իրինայի սիրավեպն ավատվել է 2012 թվականին և հենց այդ ժամանակ էլ երգչուհին որոշել է մամուլում առաջին անգամ բարձրաձայնել իրենց սիրային կապի մասին։ Նրանց տարիքային տարբերությունը 27 տարի էր, զույգը հանդիպել է, երբ Մարտը 20 տարեկան էր և երգչուհու մոտ վոկալ էր սովորում։  Մարտը երբեք չի ընդունել, որ երգչուհու հետ սիրային կապ է ունեցել։ Հիմա երգիչն ամուսնացած է արվեստաբան, պարուհի Էլեն Ամյանի հետ: Զույգի դուստրը՝ Մարիելլան, մեկուկես տարեկան է:

 

Ամերիկացի գիտնականները ներկայացրել են երիկամային անբավարարության հիմնական ախտանշանները

Երիկամային անբավարարությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ երիկամները մարդու ամենակարևոր օրգաններից են: Լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են ավելի զգոն լինել և անուշադրության չմատնել այս օրգանների աշխատանքի խանգարման մասին հուշող ախտանշանները, սակայն խնդիրն այն է, որ այդ ախտանշանները ոչ բոլորին են հայտնի, ուստի մարդիկ դրանք հաճախ վերագրում են այլ խնդիրներին: Ամերիկյան Health Line բժշկական կենտրոնի գիտնականները թվել են երիկամային անբավարարության հինգ հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել: Читать далее «Ամերիկացի գիտնականները ներկայացրել են երիկամային անբավարարության հիմնական ախտանշանները»

Կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի օրեր անց. զոհերի թիվը գերազանցել է 130-ը

Չինացի գիտնականները նշել են այն հավանականան ժամանակահատվածը, երբ մահացու կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի: Այս մասին, ինչպես հաղորդում է actualnews.org կայքը, խոսել է Չժուան Նանշանը՝ Չինաստանի առողջապահության հարցերով պետկոմիտեի հատուկ փորձագիտական հանձաժողովի ղեկավարը: Читать далее «Կորոնավիրուսի տարածումն իր գագաթնակետին կհասնի օրեր անց. զոհերի թիվը գերազանցել է 130-ը»

Տարածված ցավազրկող դեղամիջոցը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել

Իբուպրոֆենը ցավազրկող ամենատարածված դեղամիջոցներից է, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է բավական լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել: Ինչպես նշում է Սաարի համալսարանին կից հիվանդանոցի Պալիատիվ բժշկության և մանկական ցավային թերապիայի կենտրոնի ավագ բժիշկ Սվեն Գոթշլինգը, այս դեղամիջոցի հասանելիությունը պետք է անհապաղ սահմանափակել, քանի որ դրա ընդունումն առանց մասնագետի նշանակման բարձրացնում է օրգանիզմում մի շարք խանգարումների զարգացման հավանականությունը: Читать далее «Տարածված ցավազրկող դեղամիջոցը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել»

Մերի Մակարյանը ցույց է տվել իր €800 արժողությամբ Gucci կոշիկները

Դերասանուհի Մերի Մակարյանը դստեր ծնունդից հետո վերադարձել է ակտիվ Ինստակյանք։ Նա հաճախ է հրապարակումներ անում՝ այդ թվում նաև դստեր մասնակցությամբ։  Читать далее «Մերի Մակարյանը ցույց է տվել իր €800 արժողությամբ Gucci կոշիկները»

Նիհարելուց հետո Գոհար Ավետիսյանը սկսել է կրքոտ ու համարձակ հագուստ կրել․ իսկ սիրելին դե՞մ չէ (լուսանկարներ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 43 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում պատմում է աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու և իր նիհարելու մասին։  Читать далее «Նիհարելուց հետո Գոհար Ավետիսյանը սկսել է կրքոտ ու համարձակ հագուստ կրել․ իսկ սիրելին դե՞մ չէ (լուսանկարներ)»

Այսպես ռոմանտիկ հայացքով Կարենի Ասլանյանին նայելուց հետո, Դիանան պնդում է, որ նրանք ընկերնե՞ր են

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 19-ամյա դերասանուհի՝ Դիանա Մխիթարյանի ու Կարեն Ասլանյանի մասին վաղուց են ասեկոսեներ պտտվում։
Թեև Դիանան խոստովանել է, որ Կարենն իր պրոդյուսերն է և լավ ընկերը, սակայն Կարենը կարծես որոշել է յուղ լցնել կրակի վրա։
Նա Դիանայի հետ շատ ջերմ ու սիրառատ լուսանկարներ է հրապարակում։

Իսկ այսօր իր նոր երգից մի հատված են երկուսով երգում ու մեկը մյուսին այնպես ռոմանտիկ հայացքներ է ուղղում, որ անհնար է դառնում արդեն հավատալ, որ նրանք ուղղակի ընկերներ են։