Այսպես ռոմանտիկ հայացքով Կարենի Ասլանյանին նայելուց հետո, Դիանան պնդում է, որ նրանք ընկերնե՞ր են

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 19-ամյա դերասանուհի՝ Դիանա Մխիթարյանի ու Կարեն Ասլանյանի մասին վաղուց են ասեկոսեներ պտտվում։
Թեև Դիանան խոստովանել է, որ Կարենն իր պրոդյուսերն է և լավ ընկերը, սակայն Կարենը կարծես որոշել է յուղ լցնել կրակի վրա։
Նա Դիանայի հետ շատ ջերմ ու սիրառատ լուսանկարներ է հրապարակում։

Իսկ այսօր իր նոր երգից մի հատված են երկուսով երգում ու մեկը մյուսին այնպես ռոմանտիկ հայացքներ է ուղղում, որ անհնար է դառնում արդեն հավատալ, որ նրանք ուղղակի ընկերներ են։