Նիհարելուց հետո Գոհար Ավետիսյանը սկսել է կրքոտ ու համարձակ հագուստ կրել․ իսկ սիրելին դե՞մ չէ (լուսանկարներ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 43 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում պատմում է աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու և իր նիհարելու մասին։ 

Բացի Ինստագրամի իր էջից,  նրա լուսանկարներն ու կերպարանափոխությունները ակտիվ քննարկվում են նաև այլ սոցցանցերում։

Գոհարը օր օրի ավելի կրքոտ ու համարձակ լուսանկարներ է հրապարակում։ Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ իր սիրտը զբաղված է։: