Ամռանն ընդառաջ ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են տարատեսակ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ՝ հնարավորինս շուտ ցանկալի արդյունքին հասնելու համար: Սակայն հաճախ այդ սննդակարգերը կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ կորցրած կիլոգրամները շատ արագ վերադառնում են: Читать далее «Ինչպես նիհարել՝ առանց առողջությանը վնասելու. երեք պարզ կանոն»
Լավագույն բնական հակատարիքային դիմակները՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար
Մաշկային խնդիրները կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով: Դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, ներքին օրգանների աշխատանքի խանգարումներով կամ լինել մաշկաբանական հիվանդությունների հետևանքով: Բացի այդ, տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունն ու սկսում է պատվել կնճիռներով և պիգմենտային հետքերով, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն գոյություն ունեն շատ պարզ ու արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել երիտասարդ, առողջ ու գեղեցիկ մաշկ: Читать далее «Լավագույն բնական հակատարիքային դիմակները՝ կնճիռներից ազատվելու և մաշկը սնուցելու համար»
Արդյունավետ ժողովրդական միջոց աղային կուտակումներից ազատվելու համար
Աղային կուտակումները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ նպաստելով անգամ հոդացավերի առաջացմանը: Նման դեպքերում մարդիկ սովորաբար դիմում են մասնագետներին ու ընդունում հատուկ դեղամիջոցներ, սակայն բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ ամեն բան աղային կուտակումներից ազատվելու համար: Читать далее «Արդյունավետ ժողովրդական միջոց աղային կուտակումներից ազատվելու համար»
4 ժողովրդական միջոց գլխացավն առանց դեղերի մեղմելու համար
Գլխացավը կարող է բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար: Այս խնդրի դեպքում մարդիկ ցավը սովորաբար մեղմում են ցավազրկող դեղամիջոցների միջոցով, սակայն դրանք իրենց բաղադրության պատճառով հաճախ կողմնակի բարդություններ են առաջացնում: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ ցավազրկողները պարզապես ձեռքի տակ չեն լինում, ուստի հիվանդն ստիպված է լինում փնտրել այլընտրանքային միջոցներ: Читать далее «4 ժողովրդական միջոց գլխացավն առանց դեղերի մեղմելու համար»
«Դեղամիջոց 100 հիվանդության դեմ». լավագույն ժողովրդական միջոցը տարբեր հիվանդություններից ազատվելու համար
Հիվանդությունների դեմ պայքարում բժիշկները սովորաբար նշանակում են տարատեսակ դեղամիջոցներ, որոնք օգնում են ազատվել տհաճ ախտանշաններից, արագացնել բուժումը, ազատվել հիվանդությունից ու խուսափել հետագա բարդություններից, սակայն բնությունը մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ հիվանդություններից ազատվելու և դեղամիջոցներ հետևանքով առաջացող տարբեր կողմնակի բարդություններից խուսափելու համար: Читать далее ««Դեղամիջոց 100 հիվանդության դեմ». լավագույն ժողովրդական միջոցը տարբեր հիվանդություններից ազատվելու համար»
Լավագույն բնական միջոցն օրգանիզմը տոքսիններից մաքրելու և լյարդի ու երիկամների աշխատանքը բարելավելու համար
Կանաչ հյութերն ամենաօգտակար ըմպելիքներն են օրգանիզմի համար, քանի որ մաքրում են աղիները, լյարդն ու երիկամները՝ դուրս բերելով տոքսիններն օրգանիզմից ու խթանելով իմունային համակարգի աշխատանքը: Читать далее «Լավագույն բնական միջոցն օրգանիզմը տոքսիններից մաքրելու և լյարդի ու երիկամների աշխատանքը բարելավելու համար»
Հայաստանում մարտի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 136-ի
Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել: Читать далее «Հայաստանում մարտի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 136-ի»
«Ես էլ մայր եմ և անհանգստանում եմ իմ երեխաների ապագայի համար»․ Սաթենիկ Հազարյանը՝ գեղարվեստական նոր ֆիլմում իր կերպարի և կինոփառատոնների մասին
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը ներկայացել է Արտյոմ Բաղդասարյանի «Հին նոր» գեղարվեստական ֆիլմում, որը նախատեսված է ներկայացնել մի շարք փառատոնների։
Tert.am Life֊ի հետ զրույցում Սաթենիկը խոսել է ֆիլմում կենտրոնական կերպար մարմնավորելու, գեղարվեստական ֆիլմերի և փառատոնների մասին։
«Ֆիլմի հերոսուհին, որին ես եմ մարմնավորել, մեծ խնդրի առաջ է կանգնած՝ գնալ առաջընթացի հետևի՞ց, թե՞ փորձել պահպանել պապական ավանդույթները։ Այս մասին հուշում է նաև ֆիլմի անվանումը՝ «Հին նոր»։ Խնդիրն այն է, որ, ընտրելով մեկը, կորցնում ես մյուսը,֊ասաց Սաթենիկը ու հացելեց,- ռեժիսորը շատ երկար էր փնտրում այդ կերպարի հերոսուհուն: Սկզբում ինձ փորձեցին այլ կերպարի համար: Քասթինգին մասնակցում էին երկու դերասանուհի` մոր և լրագրողի դերերի համար։ Ռեժիսորը հերթով փորձում էր ապագա ֆիլմից ընտրած մի տեսարան, ես խաղացի այդ տեսարանը լրագրողի կերպարով։ Արդեն տուն էի գնում, հաջորդ դերասանական զույգից մոր կերպարի համար քասթինգին հրավիրված դերասանուհին ուշանում էր, և ռեժիսերը խնդրեց ինձ փորձել նաև մոր կերպարը։ Փորձից մի քանի օր անց ռեժիսորն ասաց, որ ես մարմնավորելու եմ ոչ թե լրագրողի, այլ մոր կերպարը»։
Դերասանուհու հերոսուհին կանգնում է բարդ ընտրության առաջ, որը որոշիչ է իր երեխայի ապագայի համար։ «Ռեժիսորները հիմնականում ինձ հրավիրում են ժամանակակից կանանց կերպարներ կերտելու համար։ «Հին Նոր» ֆիլմում կերտած կերպարս գյուղացի կին է՝ երեք երեխայի մայր, չխնամված, միևնույն ժամանակ, շատ կանացի։ Կերպարի համար անգամ փոխեցի իմ մազերի գույնը,֊ասաց Սաթենիկն ու, զուգահեռներ անցկացնելով իր և կերպարի միջև, հավելեց,֊ Ես էլ մայր եմ և անհանգստանում եմ իմ երեխաների ապագայի համար»։
Անդրադառնալով ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին՝ Սաթենիկը նշեց, որ երկար ու քրտնաջան աշխատանք են տարել։
«Ֆրանսիայից հրավիրել էին դերասանական վարպետության մասնագետ էդմոնդ Հաբեթյանին, որն աշխատում է Ֆրանսիայի լավագույն դերասանների հետ։ Մենք ամիսներ շարունակ շատ դժվար և քրտնաջան աշխատանք ենք տարել մինչև հասել ենք հնարավորինս օրգանիկ խաղի»,֊նշեց դերասանուհին:
«Հին նոր» ֆիլմը փառատոնային է։ Սա Սաթենիկի առաջին փառատոնային ֆիլմը չէ։ Դերասանուհին 2018 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնին, որտեղ ներկայացրել են «Իններորդ ալիք-Այվազովսկին» ֆիլմը։
«Ես պլանավորում էի այս տարի ևս մասնակցել Կաննին, բայց համաճարակը թելադրում է իր կանոնները։ Գիտեմ, որ այս ֆիլմը մասնակցելու է մի շարք հեղինակավոր փառատոնների, բայց ես ոչ մի փառատոնի անուն չեմ կարող տալ։ Երևի, այնուամենայնիվ, այս տարի փառատոններն օնլայն տաբերակով կանցնեն»,֊ասաց Սաթենիկը։
Դերասանուհու խոսքով՝ գեղարվեստական ֆիլմում և թատրոնում աշխատելն անհամեմատելի հաճույք են իր համար։
«Ամիսներ շարունակ ստեղծակագործական մեծ խմբի հետ ստեղծում ես արվեստի գործ, որտեղ ամեն մանրուք մտածված է: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, կասեմ, որ սերիալը նման է ամենօրյա ինստագրամյան սելֆիներին, իսկ գեղարվեստական ֆիլմը գեղանկար է՝ արված յուղաներկով կտավի վրա»,֊նշեց դերասանուհին։
«Երբ ինչ-որ վատ բան է լինում, հաջորդիվ անպայման շատ ավելի լավ բան է սպասվում». Աթենա Մանուկյանի գրառումը «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկումից հետո
Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»֊ի պաշտոնական չեղարկումից հետո Ինստագրամում հրապարակում է արել՝ անդրադառնալով թեմային.
«Սիրելիներս, պետք է իմանալ, որ կյանքում ամեն բան իր պատճառն ունի։ Փորձը ցույց է տվել, որ երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում կամ ամեն բան չի ընթանում ըստ ծրագրածի, այդ ամենին անպայման հաջորդում է շատ ավելի լավ ու է՛լ ավելի մեծ մի բան։ Հիմա ես հավատում եմ դրան։ Ամեն բան պատահում է միայն լավի համար։ Ժամանակը ցույց կտա։ Ես հանդիպել եմ հրաշալի, թանկ ու յուրահատուկ մարդկանց՝ իմ հայկական ընտանիքին։ Նրանք այնքան ջանասիրաբար են աշխատել՝ իսկապես հավատալով իմ ուժերին։ Սա է ինձ համար ամենամեծ նվերը։ Լինենք համբերատար, երբեք չհանձնվենք ու հիշենք, որ անձրևին միշտ հաջորդում է ծիածանը։ Մեր աշխատանքն իր հատուցումը կունենա։ Սիրում եմ բոլորիդ։ Սրտանց շնորհակալ եմ փոխադարձ սիրո և աջակցության համար։ Խնդրում եմ, հոգ տարեք ձեր մասին։ Լավագույնը դեռ առջևում է։ Ձեր, Աթենա»։
«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը ևս գրառում է արել այս թեմայով։ Նա նշել է, որ առայժմ քննարկումների փուլում է հարցը՝ արդյոք այս տարի ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հաջորդ տարի ներկայացնելու իրենց երկրները։
Նշենք, որ Հայաստանն այս տարի պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։ Նա ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով։
«Որևէ մեկին վտանգել չենք ուզում». Women’s Club-ի անդամները Հայաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացել են
Women’s Club-ի մասնակիցներն օրերս են վերադարձել հյուրախաղերից։ Վերջին շաբաթներին նրանք գտնվել են եվրոպական մի շարք երկրներում։ Հայաստան են վերադարձել Փարիզից, որտեղ այդպես էլ բեմ չեն բարձրացել, քանի որ ելույթի օրը Ֆրանսիայում արգելվել են բազմամարդ հավաքները։ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին օդանավակայանից տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ ջերմություն էր ունեցել, սակայն կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք էր ցույց տվել։ Ակումբի մյուս անդամներն ինքնամեկուսացվել են։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Թամարա Պետրոսյանը հայտնեց, որ ժամանումից անմիջապես հետո ,իրենք անցել են ինքնամեկուսացման։
«Մենք Հայաստան ենք վերադարձել մարտի 14-ին սկսած այդ օրվանից բոլորս տասնչորսօրյա ինքնամեկուսացման մեջ ենք մեր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի առաջարկով։ Բոլորս հոժարակամ համաձայնեցինք։ Երբ արդեն Ֆրանսիայում էինք, իրավիճակը գնալով լրջացավ։ Սա քաղաքացիական պատասխանատվության հարց է, որպեսզի չվտանգենք որևէ մեկի կյանքը՝ սկսած մեր հարազատներից։ Վիրուսն այնպիսին է, որ գուցե ախտանշաններ չունենաս, բայց լինես դրա կրողն ու վարակես մարդկանց»,- ասաց դերասանուհին։
Անդրադառնալով դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հիվանդանոց տեղափոխելուն՝ Թամարան ասաց․ «Օդանավակայանում բոլորիս ջերմությունը մի քանի անգամ չափել են։ Այնպես ստացվեց, որ միայն Լուիզայի ջերմությունն էր մի փոքր բարձր։ Մի քանի անգամ չափելուց հետո իրեն տարան հիվանդանոց։ Բարեբախտաբար, որևէ խնդիր չկար։ Հիմա ինքն էլ է ինքնամեկուսացման մեջ»։
Տոմայի խոսքով՝ եվրոպական շրջագայության ընթացքում անհանգստություն ունեցել են, սակայն ելույթները լեփ-լեցուն դահլիճներում են անցել․ «Իհարկե, այն ժամանակ դա դեռ թույլատրելի էր։ Վտանգն օդում կար, բայց իրավիճակն այսքան չէր լրջացել։ Փարիզի մեր համերգի օրը վաղ առավոտյան բազմամարդ բոլոր միջոցառումներն արգելվեցին նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով։ Շատ ենք ափսոսում, սակայն մեր ելույթը ևս տեղի չունեցավ։ Եթե մեկ օր շուտ լիներ, կկարողնայինք ելույթ ունենալ։ Ամեն դեպքում, սկզբնական շրջանն այսքան լարված չէր։ Ինչ վերաբերում է քաղաքի մթնոլորտին, օրինակ, Փարիզում խուճապ չկար։ Համենայն դեպս այդ օրը դուրս էինք եկել զբոսանքի, որևէ մեկին բժշկական դիմակով չտեսանք։ Կարծում եմ՝ մեր մեկնելու հաջորդ օրն է սկսվել այն ամենը, ինչի մասին հիմա լսում ենք լրատվամիջոցներով»։
Դերասանուհին կատակեց, որ հիմա պասիվ հանգստի մեջ են, ինչի կարիքը շատ ունեին․ «Վերջին մեկուկես ամիսը մեզ համար այնքան հագեցած էր, հատկապես, եվրոպական շրջագայությունը։ Համերգերի միջև եղած դադարները քիչ էին, շատ քիչ էինք քնում։ Այնպես որ, ինքնամեկուսացումը մի տեսակ պասիվ հանգստի է վերածվել։ Մի քանի օր է՝ ուղղակի ոչինչ չենք անում։ Երբեմն այնքան ես աշխատում, որ հասնում ես մի կետի, երբ ուզում ես գնալ տուն և տանից դուրս չգալ։ Հիմա այդ շրջանն է»։
Թամարան ասաց, որ դեռ չի հասցրել ձանձրանալ․ «Հեռախոսով շփվում ենք մեր հարազատների հետ, ֆիլմեր ենք նայում, միասին կապի ենք դուրս գալիս, գիրք ենք կարդում։ Ծարավ ենք այս ամենին։ Թե հետո ինչ գաղափարներ կծնվեն, ինչ կանենք, չգիտեմ»։
Դերասանուհին ասաց, որ դեռ օրեր առաջ ինքն էլ մյուս գործընկերների պես որոշել էր չեղարկել «Տանը մնացի՞» ներկայացման իր ելույթները, որոնք նախատեսված էին մարտի 18-ին և 21-ին։ «Ոչ ոքի չենք ուզում վտանգել և կտեղափոխենք ավելի առողջ ժամանակներ»,- ասաց նա։