Լավագույն բնական միջոցն օրգանիզմը տոքսիններից մաքրելու և լյարդի ու երիկամների աշխատանքը բարելավելու համար

Կանաչ հյութերն ամենաօգտակար ըմպելիքներն են օրգանիզմի համար, քանի որ մաքրում են աղիները, լյարդն ու երիկամները՝ դուրս բերելով տոքսիններն օրգանիզմից ու խթանելով իմունային համակարգի աշխատանքը:

Այս ըմպելիքները թարմացնում, երիտասարդացնում ու առողջացնում են օրգանիզմը և զգալի էներգիա են հաղորդում: Դրանք հատկապես օգտակար են երեխաների համար, քանի որ հարուստ են մեծ քանակությամբ վիտամիններով ու հանքանյութերով:

Իրենց յուրահատուկ բաղադրության շնորհիվ դրանք ոչ միայն շատ համեղ են, այլև անչափ օգտակար: Ընդ որում, այս ըմպելիքների բաղադրությունը կարելի է փոփոխել՝ ավելացնելով կամ պակասացնելով բաղադրիչները և ստանալով ցանկալի համը:

Դասական կանաչ հյութի պատրաստման համար անհրաժեշտ է.

1 հատ գազար,

ոչ մեծ բրոկոլի,

1 հատ խնձոր,

1 հատ վարունգ,

մի քանի ճյուղ մաղադանոս:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել մի բաժակ ջուր ու մի պտղունց հիմալայյան աղ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել պատրաստելուն պես, որպեսզի այն չկորցնի իր օգտակար հատկությունները:

Բաղադրիչների օգտակար հատկությունները

Գազարն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման ու զարկերակային ճնշման բարձրացման հավանականությունը, ինչպես նաև մաքրում է լյարդը վնասակար տարրերից:

Բրոկոլին շատ օգտակար է տեսողության համար: Բացի այդ, այն պաշտպանում է օրգանիզմը էստրոգենի մակարդակի բարձրացումից, որը կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ:

Խնձորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է գլխուղեղի գործառույթներն ու կանխում է երիկամների ու լյարդի հիվանդությունների զարգացումը:

Վարունգը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքն ու օգնում է բուժել էկզեման, բշտիկներն ու անգամ պսորիազը:

Մաղադանոսն օգնում է ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից, որը սովորաբար պայմանավորված է լինում հաստ աղիքում տոքսինների կուտակմամբ: Բացի այդ այն ազատում է միզուղիների բակտերիալ վարակներից:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru