«Երբ ինչ-որ վատ բան է լինում, հաջորդիվ անպայման շատ ավելի լավ բան է սպասվում». Աթենա Մանուկյանի գրառումը «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկումից հետո

 Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»֊ի պաշտոնական չեղարկումից հետո Ինստագրամում հրապարակում է արել՝ անդրադառնալով թեմային.

«Սիրելիներս, պետք է իմանալ, որ կյանքում ամեն բան իր պատճառն ունի։ Փորձը ցույց է տվել, որ երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում կամ ամեն բան չի ընթանում ըստ ծրագրածի, այդ ամենին անպայման հաջորդում է շատ ավելի լավ ու է՛լ ավելի մեծ մի բան։ Հիմա ես հավատում եմ դրան։ Ամեն բան պատահում է միայն լավի համար։ Ժամանակը ցույց կտա։ Ես հանդիպել եմ հրաշալի, թանկ ու յուրահատուկ մարդկանց՝ իմ հայկական ընտանիքին։ Նրանք այնքան ջանասիրաբար են աշխատել՝ իսկապես հավատալով իմ ուժերին։ Սա է ինձ համար ամենամեծ նվերը։ Լինենք համբերատար, երբեք չհանձնվենք ու հիշենք, որ անձրևին միշտ հաջորդում է ծիածանը։ Մեր աշխատանքն իր հատուցումը կունենա։ Սիրում եմ բոլորիդ։ Սրտանց շնորհակալ եմ փոխադարձ սիրո և աջակցության համար։ Խնդրում եմ, հոգ տարեք ձեր մասին։ Լավագույնը դեռ առջևում է։ Ձեր, Աթենա»։

«Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը ևս գրառում է արել այս թեմայով։ Նա նշել է, որ առայժմ քննարկումների փուլում է հարցը՝ արդյոք այս տարի ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հաջորդ տարի ներկայացնելու իրենց երկրները։

Նշենք, որ Հայաստանն այս տարի պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։ Նա ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով։