«Ոճային աղջիկ»․ Սոնա Մաթեւոսյանի նոր լուսանկարները Սանկտ Պետերբուրգից

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Սանկտ Պետերբուրգում։ Դերասանուհին կրում է սեւ բլուզ, տաբատ, նույն գույնի երկարաճիտներ։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ գլխակապ, արեւային ակնոց, գլխարկ։ «Մամ, ես Պիտերում եմ», — գրել է Սոնան, իսկ հետեւորդները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել ․ «Ոճային աղջիկ»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մոսկվայում։ Դերասանուհին բաց գույնի բաճկոն էր ընտրել, գլխարկ եւ շարֆ։ «Հեքիաթի մեջ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սոնան։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։