«Իմ արքայադստեր հետ»․ Գնել Ուլիխանյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

Դերասան Գնել Ուլիխանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանը, ով տեւական ժամանակ է ապրում է ԱՄՆ-ում, պատկերված է դստեր՝ Մալվինայի հետ։ Հայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ «Իմ արքայադստեր հետ», — հրապարակմանը կից գրել է Գնել Ուլիխանյանը։ Դերասանի հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություննրե են կատարել․ «Ամենասիրուն սերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան Քլոե Քարդաշյանի հետ լուսանկար էր տեղադրել, որը անգլերեն լեզվով մակագրել էր հետեւյալ կերպ. «Այս հայ գեղեցկուհու հետ»։ Դերասանն օգտագործել էր նաեւ Քլոե Քարդաշյան, Լոս Անջելես, հայ աղջիկ հեշթեգեր։