«Ես վստահում եմ կյանքիս հաջորդ էտապին, քանի որ ես գիտեմ հեղինակին»․ Անժելա Սարգսյան

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց երանգի հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ «Ես վստահում եմ կյանքիս հաջորդ գլխին, քանի որ գիտեմ հեղինակին», — հրապարակումն այսպես է մեկնաբանել Անժելա Սարգսյանը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վանդակավոր շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի եւ պիջակի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Այսօրվա լուքը»,- հրապարակումը մակագրել էր նա։