«Անհավանական կարոտել էի ձյունը»․ Արեւիկ Ուդումյանի լուսանկարը Ծաղկաձորից

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ձմեռային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Ծաղկաձորում, ինչի մասին նշված է հրապարակմանը կից։ Երիտասարդ մայրիկը կրում է սեւ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Նա արձակել է մազերը եւ նախընտրել մեղմ շպար։ Արեւիկի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ աստղի տեսքով կախազարդ, ականօղեր։ «Խոսքերս հետ եմ վերցնում միշտ ամռանն ապրելու ցանկությամ մասին։ Անհավանական կարոտել էի ձյունը։ Իհարկե ոչ հետեւանքները` մոխրագույն ջրիկ կամ սարսափելի սառույցները, այլ հենց փափուկ, սիրուն, ճերմակ, խրթխրթան ձյունը։ Ծնունդս հեքիաթային դարձրեցին իմ ամենաներն իրենց անակնկալներով ու այս հեքիաթային եղանակը», — գրել է նա։

Ավելի վաղ իր ծննդյան օրվա առիթով Արեւիկը նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում էր։ Արեւիկը սեւ զգեստ էր ընտրել ու արձակել մազերը։ Բնական դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջական էր դարձել գլխազարդը։ «Նոր թիվ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էև օգտագործել Արեւիկը։