Ուլտրակարճ հագուստ, սլացիկ ոտքեր․ Շուշան Երիցյանի գրավիչ կերպարը

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված կադրերում մոդելը սեւ գույնի ուլտրակարճ հանդերձանքով է, ինչը համադրել է վանդակավոր պրինտով վերնազգեստի, լաքապատ երկարաճիտների հետ։ Շուշանն արձակել է ալիքավոր հարդարված  մազերը, նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ, ինչը համադրել էր սեւ ժիլետի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում զարդերը․ վզնոց, ականջօղեր, թեւնոց։ Հրապարակումը Շուշանը չէր մակագրել։