«Իմ բոլոր կարոտները, ուրախությունները ու նույնիսկ մեծագույն կորուստները եղել են իմ քաղաքում». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին նոր է վերադարձել լողափնյա հանգստից, ինչի առիթով գրառում է արել։

«Իմ բոլոր կարոտները, ուրախությունները ու նույնիսկ մեծագույն կորուստները եղել են իմ Քաղաքում…

իմ կյանքը սկսվել ու հուսով եմ՝ կավարտվի իմ Քաղաքում…

Ծով չկա, բայց կա օվկիան Զգացմունք ու սպասում՝ ամեն վայրկյան, ամեն պահի ու ամեն Սրտում…»,- գրել է Նազենին։