«Պարզապես շարունակիր ժպտալ». Իվետա Մուկուչյան (ֆոտո)

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իվետան սեւ վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայատիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Պարզապես շարունակիր շպտալ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Իվետան համարձակ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու մազերն արձակված էին, նա արտահատիչ շպար էր նախընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձնում բարձրակրունկները։ «Կադրեր՝ իմ շատ սիրելի Արա Մարտիորսյանի համերգից։ Կա մի մարդ, ում հետ բեմ բարձրանալիս ամեն ինչ փոխվում է։ Վտանգավոր ուժեղ էներգիայով երգիչ», — հրապարակումը մեկնաբանել էր երգչուհին։