Սպորտային կերպար․ Դիանա Տոնոյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Կալիֆոռնիայում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դիմահարդարը սպորտային կերպարում է։ Նա կրում է սպիտակ բլուզ, ջինսե տաբատ, երկնագույն վերնաշապիկ։ Իսկ կերպարն ամբողջական են դարձրել սպորտային ոճային կոշիկները։ Դիանայի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Նշենք, որ ավելի վաղ դերասան Բեն Ավետիսյանը նույնպես գրառում էր կատարել ամուսնության 1-ամյակի կապակցությամբ՝ գրելով․ «Այսօր լրանում է մեր ամուսնության 1 ամյակը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ կողքիս, ցանկանում եմ մեզ եւս հարյուր երջանիկ տարիներ, թող մեր ընտանիքում լինի սեր, հարգանք եւ երջանկություն … Սիրում եմ քեզ, պուճուրս», — գրել էր դերասանը։