Ինչ հրապարակումներ է անում Սամվել Ալեքսանյանի կինն ինստագրամում և ինչ look-երով է ներկայանում

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին:

Գործարար, ն նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը `Շողերինա Մկրտչյանը, բավական ակտիվ անստագրամ ումաան

Համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է նախկին և ներկա պաշտոնյաների կանանցից:

Ինստագրամում նա ունի շուրջ 31.500 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:


Շողերինան պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնցում ցույց է տալիս իր առօրյան, աշխատանքն ու ժամանցը, ներկայացնում նաեւ, թե ինչ look- ով է ներկայանում այս կամ այն ​​միջոցառմանը:

Ինստագրամի հարթակը նա մշտապես օգտագործում է նաև սեփական բիզնեսը գովազդելու համար:

Նա հաճախ է տեսանյութեր հրապարակում ընտանեկան բիզնեսի գործարաններից ու առևտրի կենտրոններից:

Շողերինան երբեմն ցույց է տալիս նաև, թե ինչպես է ինքը առևտուր անում:

Նա ոչ միայն գործարար կին է, այլև օրինակելի մայր ու տատիկ:

Նա շատ հաճախ հրապարակում է երեխաների ու թոռների լուսանկարները՝ նշելով, որ հենց նրանք են իր կյանքի իմաստը:


Վերջերս Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրն էր, ինչի կապացությամբ Շողերինան ինստագրամյան իր էջում շնորհավորել էր ամուսնուն:

Նա ընտանեկան լուսանկարներից կազմված տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Չունի աշխարհը քեզ նման»:

Շողերինան հաճախ նաեւ այնպիսի տեսանյութեր է հրապարակում ինստագրամի իր էջում, որոնցում ինչ-որ բան է պատրաստում, ցուցադրում է իր խոհարարական հմտություններն ու իր հետեւորդների հետ կիսվում այդ բաղադրատոմսերով:


Հետեւելով Շողերինայի ինստագրամյան էջին, կարելի է նկատել, որ նա հաճախ հրապարակումներ է անում նաեւ Սամվել Կարապետյանի կնոջ, Էթերի Կարապետյանի հետ, ով վերջինիս քավորկինն է.