Նոր, բացառիկ լուսանկարներ՝ Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքից

Armlady.am-ը ներկայացնում է նոր, բացառիիկ լուսանկարներ Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքից:


Հիշեցնենք, որ 2021 թվավականի օգոստոսի 3-ին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի և նրա ամուսնու՝ Արտակ Սարգսյանի կյանքում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ՝ ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան:

Նորապսակները փոքրիկ խնջույք էին կազմակերպել ̀հրավիրելով միայն ամենամտերիմ մարդկանց:

Միջոցառումն առանց ավելորդ ճոխությունների էր:

Լաուրան և սիրելին ̀ Դավիթը պսակադրվել էին Հաղարծին վանքում:

Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ նշանադրության ժամանակ որոշված էր, որ մեծ խնջույք չեն անելու:

Դստեր զգեստը կարվել էր հատուկ այդ օրվա համար:

Պսակադրությունից հետո զույգը մեկնել է Եգիպտոս մեղրամիսը վայելելու:


Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանի ամուսնու առաջին կինը մահացել է, երբ նրա 2 դուստրերը դեռ փոքր էին:

Անահիտը նրանց մեծացրել է հարազատ երեխաների պես՝ չնայած տարբեր ժամանակների իր հարցազրույցներում խոստովանել է, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր իր համար, քանի որ Արտակի երեխաները պետք է սովորեին իրենց խորթ մոր ներկայությանը: