«Լկստիկ», արհամարհանքը լավագույն զենքն է. Լուիզա Ներսիսյանի օրիգինալ շնորհավորանքը՝ դստեր տարեդարձի առթիվ

Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, տոնել է իր ծննդյան օրը:

Նա դարձել է 15 տարեկան:

Այս առիթով Լիլիթը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն դրանցից ամենաօրգինալը, թերևս, մոր՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի շնորհավորանքն էր:


«Իմ հրաշք աղջիկ, շնորհավորում եմ, լինես հաջողակ, առողջ… Կյանքի կտոր, «լկստիկ», հիշիր՝ եղիր բարի, համբերատար, մեծի հետ մեծ, փոքրի հետ փ, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, մեկին կծու, թթու խոսք չասես, քեզ բարձր պահես (արհամարհանքը լավագույն զենքն ա), շուտ արթնանաս, աքաղաղներին կուտ տաս, հավին քշա չասես, գործիդ մեջ վարպետ լինես»:


Նշենք, որ դեռ մանկուց Լիլիթը հանդես է գալիս որպես դերասանուհի:
Հավելենք, որ Լիլիթին հաճախ կարելի է տեսնել ծնողների եւ նրանց ընկերների ընկերակցությամբ: