Ամենաթանկ զգեստը, որն ինձ թույլ եմ տվել գնել, արժեր 150.000 դրամ. ինչո՞ւ Հասմիկ Կարապետյանը չի գնում թանկ հագուստներ

ArmLady.am – ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում հայտնի մարդիկ անկեղծանում են, թե որքան գումար են ծախսում իրենց հագուստների համար, ինչպես են օգտվում խանութներից, որ բրենդներն են նախընտրում եւ այլն: Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում հագուստ գնելու համար:

Երբեք չեմ հաշվել, թե որքան գումար եմ վատնում հագուստ գնելու համար, որովհետեւ միշտ գնել եմ պահի ազդեցության տակ կամ երբ պետք է եղել նորացնել զգեստապահարանս, երբ զգացել եմ, կարիքը կա: Իհարկե, երբ դեռ մայրիկի կարգավիճակում չէի, ավելի շատ գումար էի ծախսում ինքս ինձ րա: աելի շատ գնումներ եմ անում երեխաներիս ամար, այց անկեղծ կլինեմ ու կասեմ, ր ատ եմմաեմ, ր ատ եմարում նեեն

Ամենաէժան ու ամենաթանկ հագուստը, որ գոյություն ունի Ձեր զգեստապահարանում:

Որպես այդպիսին իմ զգեստապահարանում չկա ամենաթանկ ու ամենաէժան հագուստ: Այդ առումով գները շատ տարբեր են ու հակասական(ժպտում է): Միգուցե ամենաթանկ զգեստը, որն ինձ թույլ եմ տվել գնել, երեկոյան զգեստ է եղել, քանի որ շատ էի հավանել և հիմա էլ կրում եմ ինչ-որ հատուկ առիթների. այն արժեր 150.000 դրամ: Երևի թե դա է եղել ամենաթանկը, որովհետև ես ինքս թանկ հագուստներ չեմ սիրում, քանի որ ես փոփոխություններ սիրող մարդ եմ, և մեկ զգեստն այդքան երկար ժամանակ չեմ կրում, շատ շուտ հոգնում եմ հագուստից և նոր բաներ եմ ուզում: Դրա համար էլ նախընտրում եմ շատ թանկ զգեստներ չգնել, որովհետև կարծում եմ, որ գնի մեջ չէ յուրահատկությունը, այլ թե որքանով է տվյալ զգեստը քեզ համապատասխանում: Ունեցել եմ շատ մատչելի գնով զգեստներ, որոնք, սակայն, ինձ շատ են սազել, այսինքն՝ ինձ համար առաջնայինը գինը չէ, այլ թե որքանով է տվյալ հագուստն ինձ համապատասխան ու որքանով է այն հարմարավետ:

Բրենդամո՞լ եք, ո՞ր բրենդն է Ձեր համար նախընտրելին:

Իմ գիտակցական կյանքում երբեք բրենդամոլ չեմ եղել: Շատ ուրախ եմ, որ բրենդամոլ չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի, որովհետև ես այդքան շատ չեմ հետևում բրենդներին, թե որ բրենդն ինչ է արտադրում, կամ թե ինչն է ակտուալ տվյալ ժամանակահատվածում: Ես ունեմ իմ նախընտրած ոճն ու գույները: Սակայն պետք է ասեմ, որ կան շատ լավ բրենդներ, և եթե դրանցից ունենամ, շատ լավ կլինի, բայ նախընտրած բրենդ չունեմ: Միգուցե իմ զգեստապահարանում կան ոչ շատ ճանաչված բրենդի հագուստներ, որոնք ինձ համար գեղեցիկ են ու հարմարավետ: Կարծում եմ, որ բրենդներին շատ մեծ կարևորություն տալն այդքան էլ ճիշտ չէ: Շատ անգամներ իմ շրջապատում տեսել եմ աղջիկների կամ կանանց, ովքեր բրենդամոլ են և այս կամ այն բրենդից հագուստ են կրել, հասկացել եմ, որ նրանք այդ հագուստի վրա անիմաստ գումար են վատնել, քանի որ այն ոչնչով աչքի չընկնող հագուստ էր:

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում դիմահարդարման և վարսահարդարման վրա:

Չեմ կարող ասել, որ ամսվա ընթացքում շատ մեծ գումարներ եմ վատնում դիմահարդարման կամ վարսահարդարման վրա, քանի որ ինքս կարողանում եմ թե՛ դիմահարդարվել, թե՛ մազերս հարդարել, որովհետև վարսերս պարզապես լվանալուց և չորացնելուց հետո շատ լավ տեսք ունեն ու փայլուն են: Միայն ժամանակ առ ժամանակ ներկում եմ, քանի որ շատ եմ սիրում փորձարկումներ անել՝ իհարկե չափի մեջ, քանի որ շատ կտրուկ փոփոխություններ էլ չեմ սիրում: Հատուկ առիթների ժամանակ, իհարկե, դիմում եմ վարսահարդարների, որպեսզի ինչ-որ սանրվածքներ անեն: Իրականում ես սիրում եմ բնական տեսքը, չեմ սիրում շատ «սարքված» վարսեր, սիրում եմ, որ անգամ սանրվածքներն են բնական լինում: Համերգների, նկարահանումների ժամանակ դիմում եմ վարսահարդարի ու դիմահարդարի, սակայն ինձ համար լավագույն դիմահարդարը քույրս է՝ Արմինեն, ով իմ ողջ կյանքում կողքիս է եղել: Նա մասնագիտությամբ նկարչուհի է և նաև՝ դիմահարդար:

 

Արդյո՞ք ունեք Ձեզ համար մշակած անձնական դիետայի որեւէ սխեմա եւ կկիսվե՞ք դրանով մեզ հետ:

Հատուկ դիետա կամ սննդակարգի հատուկ սխեմա ինքս ինձ համար երբեք չեմ ունեցել, բայց այդ առումով շատ հետևողական եմ: Եթե զգում եմ, որ ավելորդ կիլոգրամներ եմ հավաքել և պետք է նիհարեմ, որոշակի հատուկ սննդակագի անցնեմ, այնքան մեծ կամքի ուժ ունեմ, որ կարողանում եմ: Ինձ համար նիհարելու ամենամատչելի և հարմար տարբերակն այն է, որ ես ուտում եմ աղցաններ՝ հավի մսով, սննդակարգից ընդհանրապես բացառում եմ հացը, խմորային ուտեստները, մակարոնեղենը, քաղցրեղենը, և այդ ամեն ինչը նպաստում է նրան, որ ես արդեն զգամ տարբերությունը: Այդ ընթացքում նախընտրելի է միրգը ուտել մինչև ժամը 17:00, իսկ 19:00-ից հետո առհասարակ ոչինչ չուտել: Իհարկե, դժվար է, որովհետև 2 երեխաների մայր եմ և նրանց հետ այնքան էլ հեշտ չէ սննդակարգին հետևելը, ժամանակն այնքան էլ ինձ չի պատկանում, սակայն երբ ես ակնհայտ զգում եմ, որ պետք է քաշ կորցնել, կամքի ուժս շատ լավ աշխատում է, և ես կարողանում եմ ազատվել իմ սիրելի ուտեստներից: Ես ինքս քաղցրակեր եմ, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ քաղցրը գիրացնում է, բայց այդ ընթացքում հրաժարվում եմ նաև քաղցրից: Երբ երեկոյան դժվար է չուտելը, օգնության են գալիս մածունը, վարունգը և պարզապես շատ քիչ քանակությամբ ընդեղենը:Կոնկրետ ինձ համար հեշտ է ավելորդ կիլոգրամներից ազատվելն այս սննդակարգով: