Այսօր Նորա Գրիգորյանի հարսանիքն է

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանն այսօր ամուսնանում է: Նա կյանքի կարեւորագույն օրվա լուսաբանումը վստահել է BRAVO.am-ին:
Ռեժիսորի ընտրյալն Արմեն Բոջուկյանն է: Նա գործարար է:

Զույգի հարսանեկան երթուղին սկսվել է նորահարսիկի տնից. այնտեղից նրանք ուղեւորվել են Սաղմոսավանք, որտեղ էլ տեղի կունենա զույգի պսակադրությունը:

Հարսնաքույրը դերասանուհի Վիկտորյա Սահակյանն է:

Եկեղեցում ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակները հյուրերի հետ երեկոն կանցկացնեն ռեստորանային համալիրներից մեկում: