Գոռ Հակոբյանի գեղեցկուհի կինը. միայն թե տեսնեք՝ ով է նա

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի կնոջը՝ Հրանուշ Մնոյանին։

«Ֆուլ հաուս» նախագցիծ հայտնի դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը և նրա կինը` Հրանուշ Մնոյանը, 10 տարի, ինչ ամուսնացած են:

Իրենց սիրո պատմության մասին Գոռը մեկ անգամ նշել է հետևյալը.

«2004 թվականն էր, երբ Հրանուշը Ռուսաստանից վերադարձավ Հայաստան։ Նրան տեսել եմ դպրոցում և սիրահարվել։

Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, ես`17։
7 տարի ընկերություն արեցինք, հետո կատարեցինք մեր կյանքի կարևոր քայլերը` նշանվեցինք ու ամուսնացանք։

2005 թվականի ապրիլի 1-ն էր։ Նրան տարա թատրոնի գրիմանոց և հենց այնտեղ ասացի, որ սիրում եմ իրեն ու միայն իրեն եմ տեսնում իմ կողքին։ Այդ պահն այնքան ռոմանտիկ էր։ Մոռացել էինք, որ այդ օրը խաբելու օրն է։ Այդ ժամանակվանից սկսած միասին ենք մինչև օրս»:

Գոռը և Հրանուշը երեք որդի ունեն:

Նշենք, որ Հրանուշը բավական ակտիվ է ինստագրամում: Նա դիզայներ է: