«Ընկերությունը նման է ադամանդի․ հազվադեպ է հանդիպում, թանկ է գնահատվում ու կեղծ «բնօրինակները» չափազանց շատ են»․ Մերի Մակարյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է ընկերության մասին։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին քնքուշ կերպարում է։ Նա կրում է վանդակավոր պրինտով պիջակ, նուրբ շպարով է, իսկ վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Մերին գրել է․ «Ընկերությունը նման է ադամանդի… հազվադեպ է հանդիպում, թանկ է գնահատվում ու կեղծ «բնօրինակները» չափազանց շատ են»։