«Ցանկացած հաջողակ տղամարդու կողքին միշտ եղել է կին, նա է ոգեշնչման աղբյուրը»․ Լիլուի նուրբ լուսանկարը

Երգչուհի Լիլուն, ով ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել է, որում ներկայացել է նուրբ ու հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել կակաչների գեղեցիկ փնջի կողքին։ Նա կրում է սեւ զգեստ։ Լիլուն արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Նարինե Բաղդասարյանի «Լույսի ճանապարհին» ստեղծագործությունից մի հատված․

«Կնոջ առաքելությունը միայն երեխա ունենալը չէ։

Կնոջ առաքելությունը իր մեջ կանացի էներգիայի ակտիվացումն ու զարգացումն է այնքան, որ դառնաս քայլող էներգիայի աղբյուր։

Կնոջ էներգիայով են սնվում տան բոլոր անդամները, նույնիսկ տան կենդանիները։ Եւ եթե կինը ուժասպառ է լինում ու դժբախտ, տուժում են բոլորը։ Տղամարդը հաճախ չի էլ գիտակցում , որ իր հաջողության աղբյուրը իր կինն է, եւ որ հաջողության հասնելու համար պետք է երջանկացնել այն կնոջը որին դու սիրում ես։ Կթվա տարօրինակ, բայց նրա զգացած երջանկությունը տղամարդուն հաջողություն է բերում, որովհետեւ երբ կնոջ հոգին ճախրում է, նրանից հոսում է բարձր վիբրացիաներով էներգիա, որի նա տալիս է իր տղամարդուն։

Ինչպես ասում են ցանկացած հաջողակ տղամարդու կողքին միշտ եղել է կին, նա է ոգեշնչման աղբյուրը»։