«Դու մեր ուրախությունն ես»․ Էմմիի եւ որդիների ջերմ լուսանկարները

Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ Նրա կրտսեր որդին՝ Մարտինը, օրերս նշել է ծննդյան օրը. նա դարձավ 4 տարեկան։

Տարեդարձի խնջույքից երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդիների հետ։ Ընտանեկան ժամանցի մասին պատմող ֆոտոշարքին կից երիտասարդ մայրիկը գրել է․

«Ուզում ենք, որ միշտ ժպտաս ու լինես ուրախ։ Դու մեր ուրախությունն ես: Ծնունդդ շնորհավոր, Մարտին»։