«Սեր»․ Մարտան՝ ամուսնու եւ որդու հետ

Երգչուհի Մարտան, ով ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ փոքրիկ որդու հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկել են իրենց որդուն՝ Նեոյին։ Մարտան կրում է ջինսե տաբատ, վարդագույն սպարտային բլուզ։ Նրա կերպարն ամբողջացնում են մարզակոշիկները։ Հրապարակմանը կից երգուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «Սեր», «»Գեղեցիկ ընտանիք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել ու նախապատվություն տվել վառ շպարին։ Թեեւ նա հրապարակումը չէր մակագրել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Էլեգանտ», «անթերի»։