Երեկոյան զգեստ, բարձրակրունկներ․ Մարինկա Խաչատրյանը՝ շքեղ կերպարում

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կարմիր երանգի, ուսերը բաց երեկոյան զգեստ, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհու վերսերը հավաքված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են զգեստի գույնի բարձրակրունկները։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, բաց գույնի հուդի։ Մարինկան մարզակոշիներ էր ընտրել։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Երեւանս»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին՝ գեղեցիկ օր մաղթելով։