Բրիտանացի ռեփերի լուսանկարները համացանցում մեծ իրարանցում են առաջացրել, երբ պարզվել է՝ նրա «մարմնի մասերն» իրականում տորթից են պատրաստված (լուսանկարներ)

Slowthai բեմական անունով հայտնի բրիտանացի ռեփերի՝ հիվադանոցի մահճակալին պառկած լուսանկարները համացանցում մեծ իրարանցում են առաջացրել, երբ մարդիկ պարզել են՝ նրա «մարմնի մասերն», իրականում, տորթից են պատրաստված, գրում է Mirror-ը։

Նշվում է՝ տորթը պատրաստվել է Feel Away տեսահոլովակի համար․ ինչպես ավելի ուշ պարզվել է, ռեփ կատարողի գլուխը և իրանը իրական են, բայց մարմնի մյուս մասերը՝ թևերն ու ոտքերն, իրականում, տորթից են պատրաստված։

Հրուշակագործն իր պատրաստած տորթի լուսանկարն անձամբ է հրապարակել սոցցանցերում՝ գրելով․ «Ես Slowthai-ին տորթի եմ վերածել»։

Նրա խոսքով՝ մարմնի մասերը պատրաստված են վանիլային տորթից և շոկոլադե գանաշից։

A man in a hospital bed, made out of cake, with his arms and legs cut into slicesImage result for Man on hospital bed turns out to be cakeImage result for Man on hospital bed turns out to be cake