Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոլոգում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է դուստրերի հետ։ Նրանք պատկերված են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արցել են Կալիֆոնիայում։

Ավելի վաղ Մանոյի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել Սարգիս Գրիգորյանը։ «Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Սիրել ու սիրված լինել։ Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։ Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։ Բամբասելով ու հարեւանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։ Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ», — գրել էր նա։