«Չդիմացա». Դուբայում Քսենիա Բորդինայի ֆոտոշարքի հեղինակն «աստղային» լուսանկարիչ Արտյոմ Հակոբյանն է

Հեռուստահաղորդավարուհի Քսեիա Բորոդինան գեղեցիկ ֆոտոշարք է կազմակերպել անպատում «աստղային» լուսանկարիչ Արտյոմ Հակոբյանի մետ։ «Բորոդինան ընդդեմ Բուզովայի» շոուի վարոդը շքեղ, վառ կարմիր զգեստ է կրել, իսկ լուսանկարներն արդեն իսկ հրապարակել է Instagram-ում։

 

Շատ երկրպագուներ բարձր են գնահատել աստղի կերպարը, գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք այն կրկնօրինակված են համարել։ «Ես հազվադեպ եմ համաձայնում ֆոտոշարքերի, բայց այդ դեպքում պարզապես չդիմացա»,- խոստովանել է աստղը։

«Շատ նման է Սամոյլովայի ֆոտաշարքին», «Ռեշետովան, Սամոյլովան, հիմա էլ դուք։ Յուրօրինակ է»,- հայտարարել են նրանք։ Բորոդինան կշտամբանքն աչքաթող չի արել եւ արդարացիորեն հիշեցրել է, որ անապատը Դուբայի թոփ լոկացիա է։

«Արժեր, ես քեզ այսպիսին դեռ չէի տեսել։ Սա շոկային բովանդակություն է։ Անհավանական է, գեղեցկություն»,- հիացել է Իրինա Ագիբալովան։ «Կարծես արեւելյան հեքիաթից լինի», «հիասքանչ է»,- մեկնաբանել են հետեւորդները։