«Ինձ թիթեռնիկի նման եմ զգում, իսկ նախկինում ինձ ճարպոտ թրթուր էին անվանում». Գոհար Ավետիսյանը վիրահատությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը ներկայացել է հանրությանը՝ ցուցադրելով  կազմվածքը այն շտկող վիրահատությունից հետո։ Երկրպագուները կարողացել են գնահատել դիմահարդարման մասնագետի հարթ որովանը։ Աստղերը, որոնք եւս ներկա էին միջոցառմանտը, հավանության են արժանացրել Գոհարի հիանալի կերպարը։ «Անհավանական, շարունակիր այդպես»,- նշել են գեղեցկուհու բազմաթիվ հետեւորդները։

27-ամյա աստղին վիրաբույժների օգնությանը դիմել ստիպել են ծննդաբերության հետեւանքները։ Նախորդ տարվա ամռանը նա սիրելիին պարգեւել է երկար սպասված որդուն՝ Գասպարին։ Երիտասարդ մայրիկը երջանիկ էր, սակայն որովայնը նրան դեպրեսիայի էր հասցնում։ «Ինձ ոգեշնչել է հետծննդյան որովայնս, որը պարզապես հսկայական էր։ Ես այսպիսին երբեք չէի տեսել»,- նշել է Գոհարը։

Վիզաժիստը պատմել է, որ վիրահատության վերջնական արդյունքը նկատելի կլինի միայն կես տարվա ընթացքում։ Առայժմ նա չի կարող սպորտային վարժություններ կատարել, այդ պատճառով մերսումներ է կատարում եւ ճիշտ սննդակարգի հետեւում, միայն թե առանց խիստ սահմանափակումների: «Եթե տորթ եմ կերել, հաշվում եմ՝ պլյուս 300 կալոիա։ Ես մեծ տորթ չեմ ուտի, այլ փոքրիկ կտոր, բայց կբավարարեմ ցանկությունը, որպեսզի պոռթկման ցանկություն չլինի։ Եթե ցանկանամ, նրբերշիկ կուտեմ, եթե հաց ու պանիր ցանկանամ, կուտեմ, բայց կհաշվեմ ըստ կալորիաների»,- գեղեցկության գաղտնիքները հայտնել է Ավետիսյանը։

YouTube-յան Popcake շոուի լրագրողների հետ զրույցում Գոհարը խոստովանել է, որ գոհ է վիրաբույժների աշխատանքից եւ խիզախորեն վստահել է նրանց, անկախ նրանից, որ ընկերները փորձել են ետ պահել։ «Իհարկե, վախեցնող էր անեսթեզիայից առաջ։ Բոլորն ասում են․ «Դա թույն է։ Հավականություն կա, որ դու չես ապրի»։ Միշտ վախեցնում են, բայց ես վճռական աղջիկ եմ։ Եթե նպատակ եմ դրել, կանեմ այն, ինչ ուզում եմ»,- հայտարարել է նա։

Լուսանկարը՝ Instagram