«Մեզանից յուրաքանչյուրին տրվում է ընտրություն․ յուրաքանչյուրս իր կյանքի տրագեդիան ունի». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Երիտասարդ մայրիկը նշել է՝ չեք կարող ժամանակը հետ տալ, բայց կարող եք փոխել ձեր կյանքի ապագա ընթացքը:

«Ինչպե՞ս կարելի է ապրել չարության մեջ:

Մեզանից յուրաքանչյուրին տրվում է ընտրություն․ յուրաքանչյուրս իր կյանքի տրագեդիան ունի: Մենք ինքներս պետք է դաս քաղենք եւ հետեւություն անենք՝ ինչը կամ ինչու մեզ բերեց դրան։

Դուք չեք կարող փոխել ձեր պատմությունը եւ ժամանակը հետ տալ, բայց կարող եք փոխել ձեր կյանքի ապագա ընթացքը»,- մեկնաբանություններում գրել է նա։