Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել

Տևական ժամանակ է՝ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը Ֆեյսբուքի սթորի բաժնում այնպիսի հրապարակումներ է անում, որոնցով  հետևորդներին հուշում է, որ իր սիրտն ազատ չէ:

Դերասանուհին այսօր լուսանկար է հրապարակել ընտրյալի հետ, սակայն փակել է նրա դեմքը: Լուսանկարին կից դերասանուհին գրել է` «Սեր կա», «Սեր»: Նաիրան լուսանկարին կցել է նաև Արամ MP3-ի «Կուզես» երգը:

Tert.am Life–ը կապ հաստատեց Նաիրայի հետ, սակայն նա ասաց, ր անձնական կյանքի մասին խոսել չի ուզում՝ չնայած հրապարակմանը:

«Կատեգորիկ դեմ եմ անձնականիս մասին որևէ մեկնաբանություն տալ»,- ասաց նա:

Մարիամ Խաչատրյան