Վարդավառը՝ Կամերային թատրոնի դերասանների մասնակցությամբ. ֆոտոշարք

Երևանի Կամերային թատրոնը, որպես կանոն, չի շրջանցում տոները՝ հաճախ ներկայացմելով թեմատիկ ֆոտոշարքեր: Վարդավառի տոնն առիթ է հանդիսացել Կամերային թատրոնի դերասանների թեմատիկ ֆոտոշարքի:

Թատրոնի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարին կից գրված է. «Այս տարվա Վարդավառը տեղափոխվում է 2021 թվական, բայց չենք վշտանում! Դե, իսկ մենք, ինչպես ամեն տարի, փորձել ենք մեր ձևով ձեզ շնորհավորել և մի փոքր կտրել այս օրերի լարվածությունից»:

Լուսանկարների երկրորդ մասի հրապարակմանը կից թատրոնի էջում գրված է. «Թող, որ ջրի մաքուր ու թռիչքային շիթերը մաքրեն ու հետևում թողնեն անցած օրերի լարվածությունն ու վիշտը: Միշտ լավագույնի ակնկալիքով` Կամերային Թատրոն»: