Հրաչ Քեշիշյանը Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլ դերասանների մասնակցությամբ կէկրանավորի Շիրվանզադեի «Պատվի համար»-ը

Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք նկարահանվում են Առաջին ալիքի 16 մասանոց նոր հեռուստանովելում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է:

Նախագծի նկարահանումներն արդեն սկսվել են: Սոս Ջանիբեկյանը նկարահանումների առաջին օրվանից լուսանկար է հրապարակել և հայտնել, որ նոր ֆիլմը նկարահանվում է Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության հիման վրա: Սցենարը գրել է դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:

Մկրտիչ Արզումանյանը ևս լուսանկար է հրապարակել նկարահանման ընթացքից և մակագրել. «Աշխատում ենք»: