Որ մթերքը կարող է դառնալ տեսողության կորստի պատճառ

Մարդու սննդակարգն անմիջականորեն ազդում է նրա օրգանիզմի վրա և կարող է դառնալ առողջական տարբեր խնդիրների զարգացման: Սննդակարգն ազդում է անգամ տեսողության վրա: Ընդ որում, կան սննդամթերք տեսակներ, որոնց չարաշահումը կարող է հանգեցնել կուրացման:

Նման մթերքի շարքին է դասվում քաղցրավենիքը, որն իսկապես կործանարար է տեսողության համար: Ինչպես գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը, գիտնականները պնդում են, որ քաղցրավենիքի գործածությունը կարող է դառնալ աչքերի բազմաթիվ հիվանդությունների սրման պատճառ:

Մասնագետներն ընդգծում են, որ օրինակ՝ տարիքային մակուլոդիստրոֆիայի դեպքում պարզ շաքարները հանգեցնում են բորբոքման, իսկ կատարակտի դեպքում՝ ոսպնյակի այտուցման և ախտաբանական փոփոխությունների առաջացման:

Ռետինոպաթիայից տառապողների մոտ շաքարն առաջացնում է ցանցաթաղանթի արյունատար անոթների անդառնալի վնասվածքներ, ինչը կարող է հանգեցնել տեսողության կտրուկ վատացման և անգամ կուրության, իսկ գլաուկոմայի դեպքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է դառնալ աչքերի արյունատար անոթների նեղացման պատճառ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել տեսողության կորստի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տեսողության հետ կապված խնդիրներից աշխարհում տառապում է 300 միլիոմ մարդ, և միևնույն ժամանակ այդ խնդիրներից շատերը կապված են քաղցրավենիքի չարաշահման հետ: